ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 117

Ընթերցողների համար մատչելի և հարմար այս շարքը ներկայացված է այնպիսի լեզվով և ոճով, որը հետաքրքիր և ուշագրավ է ընթերցողների լայն լսարանի համար:

Բացի այդ` մուլտիմեդիա էլեկտրոնային գրքի շարքը կազմված է ճշգրիտ և մանրակրկիտ, համապատասխան ակադեմիական պահանջներին գիտական աղբյուր ծառայելու նպատակով: Գրքում օգտագործված համեմատական մոտեցումը այն դարձնում է գրավիչ ոչ միայն նրանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ Հայաստանի վերաբերյալ, այլ նաև նրանց, ովքեր արդեն իսկ ծանոթ են մեր պատմությանը և մշակույթին: Շարադրանքը զուգակցվում է գրավիչ տեսողական էֆեկտներով, լուսանկարներով և տեսահոլովակներով: Ընթերցանության ամբողջ ընթացքում ընթերցողները հնարավորություն ունեն գնահատելու իրենց առաջընթացը ինքնագնահատման թեստերի միջոցով, հետևելու իրադարձությունների ժամանակագրությանը և օգտագործելու հարուստ բառարան՝ ավելի արդյունավետ դարձնելով ուսումնառության ընթացքը: ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք շարքը հասանելի և դյուրին է օգտագործման համար: Այն կարելի է ներբեռնել մի քանի վայրկյանում: Բաժանորդագրությունն անվճար է:

117