ՀՀՀ Մուլթիմետիա Ել. Գիրքերու Շարք Ել. Գիրք #1. Հայկական Բարձրաւանդակ | Page 72

Բուսական Եւ Կենդանական Աշխարհը

Հայկական լեռնաշխարհը հարուստ բուսական ու կենդանական աշխարհ ունի։ Ցամաքային եղանակի պատճառով անտառները համեմատաբար փոքր տեղ կը գրաւեն։ Անտառներ կան Արցախի, Սիւնիքի, Գուգարքի, Տայքի, Ծոփքի, Արեւելեան Տիգրիսի աւազանի մէջ, Աղձնիք եւ Կորճայք, ուր կը տեսնենք կաղնի, հաճարենի, թխկի, բոխի, հացենի, սոճիի եւ կեչիի ծառերը։ Հին Հայաստանի մէջ մէկ քանի անտառապուրակներ տնկուած են, որոնց մէջ նշանաւոր եղած են Սօսեաց անտառը, Ծննդոց անտառը (Ախուրեանի աջ ափին) եւ 4-րդ դարուն Խոսրով Կոտակ արքայի օրով տնկուած Խոսրովի անտառը։ Վերջինս արքունական որսատեղի եղած է, իսկ այժմ ՀՀ պետական արգելոց է։

72