ՀՀՀ Մուլթիմետիա Ել. Գիրքերու Շարք Ել. Գիրք #1. Հայկական Բարձրաւանդակ | Page 55

Հայկական լեռնաշխարհի եղանակը պայմանաւորուած է իր աշխարհագրական դիրքով։ Հայկական լեռնաշխարհի մեծ մասին եղանակը չոր ցամաքային է, քանի որ շրջակայ ծովերէն անջրպետուած է բարձր լեռնաշղթաներով։ Ամրան շատ տաք, ձմրան` ցուրտ է։ Պաղ օդի զանգուածներուն ներխուժումը լեռնաշխարհ, ձեան առատ տեղումներ կ'առաջացնէ տարածքի մեծ մասին մէջ։ Եզրային լեռնաշղթաներուն վրայ ձիւնածածկոյթը կը պահպանուի ցուրտ եղանակի ողջ ընթացքին, իսկ Արարատ լեռը մշտապէս ձեան շերտի տակ է։ Ցածրադիր վայրերուն մէջ տեղումները սակաւ են, այդ պատճառով ալ երկրագործութիւնը առանց արհեստական ոռոգումի` չի կրնար իրականանալ։ Բնակչութիւնը վաղնջական ժամանակներէն ի վեր արհեստական ոռոգման նպատակով առուներ բացած եւ ջրանցքներ կառուցած է, որոնցմէ նշանավոր է Մենուայի (Ք.ա. 810-786 թթ.) Ք.ա. 9-րդ դարուն կառուցած ջրանցքը, որը յայտնի է նաեւ Շամիրամի ջրանցք կամ Շամիրամի առու անուններով:

Ըստ բնակլիմայական պայմաններու` Հայկական լեռնաշխարհը երեք գօտիներու կը բաժնուի։ Ցածրադիր գօտիի տարածքին, որ ունի ծովու մակերեւոյթէն 350-1000 մ. բարձրութիւն, խաղող կ'աճի, բամպակ, ծիրան, նուռ, դեղձ, թուզ, բրինձ եւ այլն։

55