ՀՀՀ Մուլթիմետիա Ել. Գիրքերու Շարք Ել. Գիրք #1. Հայկական Բարձրաւանդակ | Page 28

Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) ամէնէն բարձր լեռը քառագագաթ Արագածն է (4095 մ.) , երկրորդ գագաթը` Կապուտջուղը (3906 մ.), որ Փոքր Կովկասի ամենաբարձր լեռնագագաթն է։

Իսկ Դուք Գիտէի՞ք, որ…

Արագած լերան լանջերը շատ հայերու համար հրաշալի տեղ են հայկական աւանդական կերակուրի՝ խաշի համտեսման համար: Հիմնական բաղադրիչը կովու տոտիկներն են, որոնք այնքան կ'եփեն, մինչեւ միսը կ'անջատի ոսկորներէն, իսկ արգանակը աւելի կը խտանայ: Աղը, սխտորը եւ կիտրոնը կ'աւելցուին ըստ քիմքի: Չորցուած, կտոր-կտոր եղած լաւաշը կը լեցնեն արգանակին մէջ, մինչեւ ծածկէ մակերեսը: Խաշը ձմեռնային ուտեստ է: Ձմրան ցուրտ եղանակին շատեր տաք պայմաններու մէջ համտեսելու համար կ'այցելեն լերան լանջին կառուցուած ճաշարաններէն մին:

Zangezur mountains: Mount Kaputjugh (Mher Ishkhanyan on Panoramio)

Լեռները

28