վարքագծին: Որոշումները չհրապարակելու որոշումները պետք է ընդունվեն ոչ թե համատարած կերպով և a prioir, այլ կոնկրետ գործերով ՝ տվյալ գործի հանգամանքների ելնելով ։ Հանձնաժողովի որոշումները հրապարակվել են մինչև 2013 թվականը, որն որևէ խնդիր չի առաջացրել, ավելին` այն հնարավորություն է տվել կատարել համապատասխան վերլուծություններ, ուսումնասիրություններ և տալ համապատասխան գնահատականներ:
263. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում, հիմնականում, որպես վարչարարության թիրախ, ընտրել է փոքր և միջին բիզնեսը կոնկրետ տնտեսական գործունեության ճյուղերում: Առաջարկում ենք Հանձնաժողովի գործունեության մեջ ներգրավել նաև բանկային, գրավատնային, վարկային, տարադրամի փոխարժեքների փոխանակման, պետական գնումների ոլորտում աշխատող կազմակերպություններին: ՀՀ Կենտրոնական բանկը չի իրականացնում սպառողների շահերի պաշտպանություն, որը բացահայտվում է ԿԲ-ի կողմից տրված տարբեր պարզաբանումների մեջ: Հանձնաժողովը, որն իր գործնական գործունեությամբ իրականացնում է գլխավորապես սպառողների իրավունքների պաշտպանություն, պետք է նաև մուտք գործի այս ոլորտի կազմակերպությունների իրավահարաբերության մեջ: Հանձնաժողովի խիստ որոշակի ոլորտների հետ աշխատանքը լիարժեք չի նպաստի Օրենքով ամրագրված նպատակների իրականացմանը, քանի որ շուկայում տնտեսական իրավիճակը խիստ փոխկապակցված է:
264. Առաջարկում ենք Հանձնաժողովի վարչարարության խիստ բևեռացման փոփոխություն, համաչափության կիրառում, ինչպես նաև տեղեկությունների պահանջման գործիքակազմի փոփոխություն: Սպառողների իրավունքների պաշտպանության իրականացմանը զուգահեռ իրականացնել հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերման, գերիշխող և մենաշնորհ դիրքի չարաշահման, միաձուլման, ինչպես նաև պետական մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ ուսումնասիրություններ, ստուգումներ և այլ համարժեք միջոցառումների իրականացում:
69