Լանա Մելիքյան․էսքիզներ | Page 5

Pinocchio ( 1940 ), Concept pieces by Gustaf Tenggren . Մուլտֆիլմում ստվերի մոտիվն ամենահայտնիներից մեկն է ։ բանաստեղծությունում է նշվում` գտնել նրանց միահյուսված` վզնոցով կապված ստվերին , ապա այդ ստվերին ագուցված ցնորքներին , որ բոլորն ամենուր քարշ են տալիս դրանք մի բարակ պարանով ։ Կարծում եմ` հենց այս երկու բաղադրիչների` արտաքինի ու անտես` ստվերային կողմի պատկերումն է , որ լավագույնս է բացահայտում մարդու մեջ ամփոփված արվեստը ։ Տեխնիկական մշակման ժամանակ օգտագործել եմ գուաշ , ջրաներկ և մատիտներ ։ Նյութի ընտրությանը հանգեցի որոշ փորձարկումների արդյունքում , երբ երկմտում էի գուաշով կամ էլ ջրաներկով , ջրաներկի մատիտներվ աշխատելու մեջ ։ Գուաշը կիրառել եմ մետրոյի խցիկի ինտերիերի ու նաև հերոսների մշակման համար ։ Ինտերիերը մշակելիս չկան ծավալային անցումներ , մինչդեռ հերոսների հագուստներում նկատելի են նաև գունային անցումներ : Այս Կերպ փորձել եմ զերծ պահել հնարավոր ռեալիստական ոճին հատուկ տարրերից , իսկ մյուս կողմից ՝ ապահովել գունայինգունային հագեցվածությունն ու հերոսների` առավել կարևոր դեր ունենալու հանգամանքը ։ Ստվերին մշակելիս` օգտագործել եմ ջրաներկ , դրանց եթերայնությունն ապահովելու համար ։ Գունապնակը կազմում են հիմնականում վառ գույներ` նարնջագույն , կարմիր , դեղին , ինչպես նաև սառը գույներ , օրինակ` փիրուզագույն , որ կարծում եմ լավագույնս են արտացոլում զգացածս ։ Կերպարների մշակման անդրադարձել եմ առավել մանրամասնորեն` դիտորդի ուշադրությունն հրավիրելով հենց կերպարների վրա և անջատելով դրանց ետնաշերտից ։ Կարծում եմ` նյութերի նման ընտրությունը ոչ միայնԳունային բազմազանություն ու հագեցվածության ապահովեց , այլև մոտ կանգնեց նկարի գաղափարական կողմին ՝ անթափանց , « պինդ », սակայն գունեղ և բովանդակալից ։ Իսկ ինչո ՞ վ էր արժեքավոր այս աշխատանքը հարցին պետք է անկեղծորեն պատասխանեմ ՝ այն ընկալումը , որ յուրաքանչյուր անցորդը , ուղևորը , խանութի վաճառողն ու պահակը ՝ բոլոր նրանք , ում սովորաբար ընդունում ենք ՝ որպես առօրյա և սովորական « արարածներ », իրականում , իրենց տակ մի ողջ հուզական , զգայական ու մտային աշխարհ կրող արվեստի գործեր են , որ կարիք ունեն բացահայտման ու դիտարկման և , որի համար բավական է միայն նստել մետրոյի նստարանին ու զննել արվեստը , մինչ այն պահը , երբ կհնչի ՝ « Ուշադրություն , դռները փակվում են ։ Հաջորդ կայարանը ՝ Բարեկամություն » հայտարարությունը ։

Միևնույն պատկերների մշակումը գուաշով և լայներով , ջրաներկի մատիտներով