Meilo So , Hong Kong undergraund Ewing Paddock , people on the london undergraund
New York times
Ամեն օր քայլող , թեև ենթագիտակցական մակարդակում , սակայն այնուամենայնիվ` իրենց ուրույն կերպարը կերտած մարդկանց մեջ թաքնված արվեստի բացահայտումը ոգևորիչ էր , ինչ խոսք , բայց այս գաղափարի հասունացմանը զուգընթաց ինձ հետապնդում էր գաղափարական մեկ այլ շերտի գոյությունը ։ Իսկ դա , իհարկե , այդ մարդկանց մշտական ու անբաժան ուղեկից հանդիսացող , ամենուր առկա մեկ այլ կողմի ՝ ստվերների գոյության հարցն էր ։ Ստվերի մոտիվը գրականության մեջ ամենահներից մեկն է , ոչ այնքան տարածված , սակայն մնայուն ։ Առաջին գաղափարի ծնունդն իրեն շղթայակցված կերպով ծնեց նաև ստվերների գաղափարը , որ ավելի էր հասունանում , հատկապես երբ գլխումս սկսեց պտտվել իրանական պոեզիայի Ներկայացուցիչներից Քիյանա Ռաշիդի բանաստեղծություններից մեկը .
Ինձ կախել եմ իմ վզնոցից Որպեսզի հավատամ Կյանքը երբեմն սրանից զատ չի կարող լինել Վզնոցը որ կապում ես ստվերիդ կոկորդին Ստվեր որ մի մեծ պարանով Իրեն կապում է իր ցնորքներին
Հենց այս բանաստեղծությունն էլ դարձավ ոգեշնչում և միաժամանակ վերածվեց նկարի գաղափարական խտացման ։ Ստվերները , որ մշտապես եղել են իմ հետաքրքրությունների խոշորացույցի տակ , տեղ գտան նաև այս նկարում ։ Մետրոյում նստած մարդկանց նայելիս , անհնար է անտեսել այն հանգամանքը , որ յուրաքանչյուրը կրում է հույզերի , հիշողությունների , մանկական բույրերի , զգացմունքների , պատկերացումների մի ամբողջ պաշար ։ Եվ , եթե քեզ տրված է երեք րոպե այն որսալու համար , ապա կարևոր է չսահմանափակվել` միայն արտաքինում այն փնտրելով , այլ ինչպես