մասնագիտությունս գրականությունն է , ինչպես նաև փոքրիկ պատմվածքներ գրելը ։ Այդ մասին են խորհրդանշում , ստվերի ձախ հատվածից ելնող թերթի կտորները , որ ի վերջո վերածվում են թռչնի ՝ խորհրդանշելով ազատության և ստեղծարարության այն հոգեվիճակը , որ ամենից հաճելին է ինձ համար ։ Նկարը մշակելիս ՝ օգտագործել եմ գուաշ ։ Գունապնակը սահմանափակվում է ընդամենը մի քանի գույներով ՝ սև , սպիտակ , դեղին և կարամելագույն ։ Այս գույները հանդարտություն և զսպվածություն են հաղորդում , իսկ ետնաշերտում օգտագործված դեղինը և նարնջագույնը կոնտրաստ են ստեղծում հիմնական կերպարի ՝ մոխրագույնի երանգներով մշակված ստվերի հետ ։ Իրականում նկարն առավել մարտահրավերային էր ինձ համար , քանի որ պետք է գտնեի այն սիմվոլները , որոնք լավագույն են բնութագրում ինձ ու սա նաև լավ հնարավորություն էր ինքս ինձ նորից զննելու համար ։