Լանա Մելիքյան․ պորտֆոլիո | Page 29

ԱԲ տեսողական արվեստ

Ինքնաես

Նկարի ողջ ուղերձը ՝ փորձել եմ պատկերել սիմվոլների միջոցով , որոնք կարևոր նշանակություն և տեղ ունեն կյանքումս ։ Ստվերից ելնող փշալարերից և նկարի ներքևում սահմանով առանձնացված տարբեր ոտնահետքերը , ինչպես նաև ներքև իջնող աստիճանները , ակնարկում են իմ ինտրովերտ և ոչ այդքան շփվող բնավորության մասին ։ Ստվերի որոշ հատվածներ բացակայում են ՝ հիշեցնելով խճանկարի մասնիկներ ։ Բանն այն է , որ խճանկարներ հավաքելն իմ ամենասիրելի հոբիներից է և ազատ ժամանակ փորձում եմ հնարավորինս մեծաթիվ փազլներ հավաքել ։ Ստվերի միջնամասում , կարելի է տեսնել մարդու , որ փորձում է բարձրացնել ժայռաբեկորը ։ Այս հատվածը խորհրդանշում է Սիզիզփոսին ՝ հին հունական առասպելաբանությունից ։ Վերջինիս , իմ ամենասիրելի գրողներից մեկի ՝ Ալբեր Կամյուի ստեղծագործություններից ՝ « Սիզիփոսի առասպելի » հիմնական թեման և կերպարն է , որի շուրջ էլ հեղինակը կառուցել է կատարյալ երջանկության և ազատության իր սահմանումն ու գաղափարոսությունը որի հետ , ավելի քան համաձայն եմ ։ Իմ մյուս սիրելի զբաղմունքը և նաև ապագա

28