Լանա Մելիքյան․ պորտֆոլիո | Page 22

ԱԲ տեսողական արվեստ

Ցորենահավաք

Ցորենները մշակելիս հերոսի գույների կրկնությունը կարծես տեսողական կապ ստեղծի այս երկուսի միջև ՝ առավել արտահայտիչ դարձնելով գրքի գաղափարական հիմնական ուղերձը ։ Շենքերը մշակելիս ՝ օգտագործել եմ ջրաներկ , միայն սառը գույներ , այսպիսով հակադրություն ստեղծելով կերպարի հետ ։ Ջրաներկի շերտի վրայից մշակել եմ լայներներով ՝ շտրիխավորելով , թե գծերով , թե կետերով և թե անկանոն գրչահարվածներով ։ Շինությունների ձևերը , ծավալն ու տեղադրությունը գրեթե ամենուր խախտված են և ոչ կանոնիկ , բանն այն է , որ հենց այսպես էր Քոլֆիլդն ընկալում այն « քաղաքակիրթ » աշխարհը , որով այդքան տարված են մարդիկ ։

Երևանյան քաղաքային տեսարաններ , որոնցից ոգեշնչվել եմ ։ Լուսանկարիչ ՝ Արամ Կիրակոսյան

Հատված ՝ շենքերի մշակումից

21