Հերոսին մշակելիս օգտագործել եմ գուաշ ՝ օգտագործելով տաք գույներ , մինչդեռ շրջակայքի դեպքում ընտրել եմ ջրաներկ և լայներներ ։ Այսպիսով ՝ կերպարին դարձրել եմ գունային առումով ավելի հարուստ և հագեցած ՝ « պոկելով » առավել սառը և նուրբ գույներով մշակված ետնաշերտից ։ Բացի սրանից , Կերպարի գույներն ու նյութը օգտագործել եմ միայն մի տեղում ՝ ցորենների մշակման ժամանակ , որը ստեղծագործության առանցքային խորհրդանիշներից մեկն է ։
Neil Webb Ցորենների կառուցվածքի մշակումը
Հատված ՝ ցորենների մշակումից
Հենց Քոլֆիլդի ազգանունն էլ , անգելենում յուրահատուկ բառախաղ է ստեղծում ՝ Caul ՝ պտղին ծածկող վերջին թաղանթը , հղում կատարելով վերջինիս անաղարտության ու մաքրության վերջին պատառաիկ լինելուն և field ՝ դաշտ , այստեղից էլ գրքի վերնագիրն է ստանում իր լավագույն բացատրությունը ՝ « Փրկիչը տարեկանի արտում »։