Լանա Մելիքյան․ պորտֆոլիո | Page 12

ԱԲ տեսողական արվեստ

Գաղտնի հրաշքը

Կոմիքսի ստեղծման առաջին փուլում պատմվածքը բաժանել եմ տեսարանների ՝ պահպանելով սյուժետային ամբողջականությունը , ապա սկսել եմ աշխատել յուրաքանչյուր տեսարանի էսքիզի վրա : Տեսարաններում Հլադիկի ներկայության դեպքում , չեմ փորձել կերպարին որևէ առանձնահատկություններով կամ էլ տարբերակիչ հատկանիշներով օժտել , քանի որ ըստ իս ՝ պատմվածքում Բորխեսն առավել մեծ կարևորություն է հաղորդել երևույթին և ոչ հերոսին , սա նաև արտահայտվում է պատմվածքի վերնագրում (« Գաղտնի հրաշքը »)։ Ապա , թղթի վրա բաժանել և տեղադրել եմ տեսարանները ՝ ելնելով իրենց բովանդակությունից և կոմպոզիցիոն հավասարակշռությունից ։ Նկարը բաժանել եմ երկու անհավասար հատվածների ՝ սև , հոծ գծով , որը համընկնում է պատմվածի բովանդակային բաժանման հետ ․ Հլադիկը մինչև այն պահը , երբ երազում իրեն է խոստացվում ևս մեկ տարի և ապա երկրորդ հատվածը ՝ մահապատժի օրը ։

11