Լանա Մելիքյան․ պորտֆոլիո | Page 11

ԱԲ տեսողական արվեստ Գաղտնի հրաշքը

Գրական ստեղծագործությունն ընտրելուց հետո ՝ ևս մեկ անգամ կարդացի ստեղծագործությունը ՝ փորձելով առավել մեծ ուշադրություն դարձնել գրողի ստեղծած պատկերին և բովանդականությանը ։ Պատմվածքը Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ Չեխիայում ապրող հրեա գրողի ՝ Յարոմիր Հլադիկի մասին է , որի հրեա լինելով բացահայտվելով ՝ ձերբակալվում է և դատապարտվում մահվան Գեստապոյի կողմից ։ Յարմորը մի քանի օր անցկացնելով բանտախցում ՝ հայտնվում է իր երևակայության ստեղծած պատկերների , երազանքների , մահվան պատկերացումների և ապրումների աշխարհում ։ Իր գնդակահարության նախօրեին Հլադիկը երազ է տեսնում , որտեղ փնտրելով Աստծոն , խնդրում էր ևս մեկ տարի շնորհել , իր կյանքի գլուխգործոցը ՝ « Թշնամիները » վեպն ավարտելու համար , որի միայն առաջին արարն էր ավարտել ։ Արթնանալով ՝ Հլադիկին տանում են գնդակահարության պատի մոտ , որտեղ րոպեներ անց պիտի գնդակահարեն նրան ։ Հլադիկի ՝ երազում խոստացված , սակայն անկարելի թվացող խոստումը , այն է ՝ ևս մեկ տարի շնորհել աշխատանքն ավարտին հասցնելու ընթացքում , այնուամենայնիվ իրականանում է , թեև ոչ նյութական , սակայն հոգևոր , երևակայական և զգայական աշխարհում ։ Պատմվածքն ավարտվում է հետևյալ կերպ ․ « Յարոմիր Հլադիկը մահացավ մարտի 29-ին , 9:02 – ին ։ Առավոտյան »։

DddalinaStore , Jorge Luis Borges-poster printsurrealism : Բորխեսը համարվում է 20 – րդ դարի նշանավոր սիմվոլիստ գրողներից մեկը ։

10