Էլինա Դանիելյան․ պորտֆոլիո Elina Danielyan_portfolio | Page 16
« Մեր մանկության տանգոն »
ընթացիկ էսքիզներ
Նկարի ընդհանուր պատկերը հարթային է ։ Վերջինիս կոմպոզիցիայի մեջ մեծ դեր ունի կամոդը ։ « Մեր մանկության տանգոն » ֆիլմում այն շատ հետաքրքիր սիմվոլ է , և ես որոշեցի այն անպայման օգտագործել նկարիս մեջ ու որոշեցի պատկերել պաստառում , որպես առանցքային նշանակություն ունեցող դետալ ։ Կամոդի վրա հենված ՝ պատկերել եմ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին , ում կերպարը մարմնավորում է Ֆռունզիկ Մկրտչյանը , և անմիջապես նրա կողքին նկարել եմ հերոսի նախկին կնոջը` դույլը ձեռքին ։ Դույլն այստեղ խորհրդանշում է կնոջ կենցաղային հոգսերը , որոնք նա ֆիլմում ստիպված էր կրել միայնակ իր և ամուսնու բաժանումից հետո ։