Էլինա Դանիելյան․ պորտֆոլիո Elina Danielyan_portfolio | Page 15
« Մեր մանկության տանգոն »
Այս նկարի գաղափարն ինձ մոտ ծագեց այն ժամանակ , երբ ուսուցիչս առաջարկեց ինչ-որ ֆիլմի ցուցապաստառ նկարել ։ Քանի որ հայկական հին ֆիլմերից շատ քչերը ունեն պաստառներ , ես որոշեցի ընտրել հենց հայկական ՝ հատկապես « Հայֆիլմ » կինոստուդիայի ֆիլմերից մեկը , որոնցում հիանալի արտացոլվում է մեր ժողովրդի կենցաղն ու մշակույթը ։ « Մեր մանկության տանգոն » ֆիլմը « Հայֆիլմ » կինոստուդիայի հայտնի ֆիլմերից է , որը պատմում է մի հայ ընտանիքի մասին , որտեղ կինն ու ամուսինը բաժանվել են մեկ այլ կնոջ պատճառով ։