80 Դասավանդի՛ր , Հայաստան
պություններին ։ Անդրանիկ մրցանակը տրվեց Հայկական կրթական հիմնադրամի ( ՀԿՀ ) գործադիր տնօրեն Արմինե Հարոյանին ։ 72 տարի շարունակ ՀԿՀ-ն աջակցել է Հայաստանի , Արցախի ու համընդհանուր հայկական սփյուռքի աշակերտներին և կրթական հաստատություններին ։ Մենք մեծապես արժևորում ենք մեր գործընկերությունը ՀԿՀ-ի հետ և երախտապարտ ենք այն աշխատանքի համար , որ նրանք կատարում են հանուն ողջ աշխարհի հայ ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնման / աջակցման և մեր շարժմանը նպաստելու ուղղությամբ ։
Եվ վերջում , ՖՈՐՈՒՄ405-ը երրորդ օրը եզրափակեց Սերունդ ծրագրի աշա-
կերտների , ուսուցիչների , տնօրենների ու « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի անձնակազմի համար փակ նախաճաշով ։ Նախաճաշն առիթ էր քննարկելու Սերունդ ծրագրի երկու տարին և նշելու մեր ձեռքբերումները ։ Մասնակիցները վավերագրական ֆիլմ դիտեցին Տախտայի դպրոցի մասին և լսեցին ծրագրի մասնակիցների պատմությունները ։ Այն մեր առաջին Սերունդ դպրոցն է ։
ՖՈՐՈՒՄ405-ի անդրանիկ համաժողովի մասնակիցները մշակեցին Հայաստանում ու Արցախում կրթական նորարարության և առաջնորդության զարգացման լուծումների մի մեծ ցանկ :
80 Դասավանդի՛ր , Հայաստան