79
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին ՖՈՐՈՒՄ405 մասին
ՖՈՐՈՒՄ405
2022-ին շատ հպարտ էինք անցկացնել մեր առաջին ամենամյա « ՖՈՐՈՒՄ405 » կրթության համաժողովը Հայաստանում ՝ Երևանում ։ ՖՈՐՈՒՄ405-ը իր անունը ստացել է հայոց այբուբենի ստեղծման տարեթվի պատվին ։ 2022 թ . հունիսին այն միավորեց կրթության ոլորտի 200 դերակատարի ՝ քննարկելու , թե ինչպես կարող ենք մենք միասին վերածնել կրթական նորարարությունն ու առաջնորդությունը Հայաստանում ։ Համաժողովը հնարավորություն ստեղծեց մեկ վայրում մտքեր բարձրաձայնելու , համագործակցելուն , ինչպես նաև Հայաստանում և Արցախում կրթական արդարությանն ուղղված մեր շարժումն առաջ տանելու համար :
Եռօրյա համաժողովը սկսվեց դաշտային այցելություններով մեր չորս գործընկեր դպրոցներ , որտեղ հյուրերը հանդիպեցին աշակերտներին , Ուսուցիչառաջնորդներին ու դպրոցների տնօրեններին ։ Դրան հաջորդեց պանելային քննարկումներով ու առանձին խմբային աշխատանքներով հագեցած մեկ լրիվ օր ։ Շեշտադրումները երկու թեմայով էին ՝ կրթական առաջնորդություն և նորարարություն , համակարգային փոփոխություն ։
Համաժողովի երկրորդ օրն եզրափակվեց մեր առաջին ամենամյա Երազանքի պարգևատրման ընթրիքով ։ Մրցանակը ստեղծվել էր ի պատիվ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հիշատակի ։ Այն շնորհվեց կրթական հնարավորությունները երկրի մասշտաբով ընդլայնող ու խթանող անհատներին ու կազմակեր-
79