«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 74

դեսպանի դերում ։ 2022 թ . օգոստոսի միջոցառմանը մենք պատիվ ունեցանք լսել ծրագիրն ավարտող երկու բացառիկ Ուսուցիչ-առաջնորդի ՝ Անի Սարուխանյանին ու Մեղրի Չորբաջյանին , որոնք մեզ հետ կիսվեցին գյուղական համայնքներում իրենց դասավանդման մասին սրտաբուխ պատմություններով ։ Նրանց պատմությունները արտացոլում էին նրանց անսասան նվիրումը իրենց աշակերտներին , համայնքներին ու երկրին ՝ ներկաներին ստիպելով արտասվել ։
ՍԵՐՈՒՆԴ
Սերունդը մեր դպրոցի փոխակերպման եռամյա ծրագիրն է , որը զարգացնում է ողջ երկրում շնորհալի դպրոցական կենտրոնանում է ողջ դպրոցի փոխակերպման , սոցիալ-զգայական ուսումնառության , փոփոխությունների վրա հիմնված ուսուցման վրա և ենթադրում է գործող Ուսուցիչ-առաջնորդների , Շրջանավարտ-դեսպանների ու ծնողների մասնակցություն ։ Գործող Ուսուցիչ- առաջնորդները աջակցություն են ստանում իրենց պրակտիկան զարգացնելու համար ինտենսիվ քոուչինգի ու մասնագիտական զարգացման միջոցով , իսկ Շրջանավարտ-դեսպանները աճում են որպես դպրոցի առաջնորդներ ու կուտակում են անհրաժեշտ փորձը իրենս իսկ Սերունդի դպրոցների տնօրեններ դառնալու նպատակով ։ Ծրագիրը պաշտոնապես հաստատվել է իրականացման համար Հայաստանի բոլոր պետական դպրոցներում ՀՀ կրթության , գիտության , մշակույթի և սպորտի ( ԿԳՄՍ ) նախարարության կողմից ։
2022 թ . մենք մեր ցանցում ներառեցինք Ալավերդու թիվ N10 դպրոցը ՝ այդպիսով Սերունդ դպրոցների թիվը հասցնելով չորսի ։ Ընդհանուր առմամբ , Սերունդ ծրագրից օգտվում են 65 ուսուցիչ , 400 աշակերտ և 800 ծնող ։ Տասը նոր դպրոց է դիմել Սերունդին 2022 թվականին , իսկ ծրագրում ՝ բոլոր դպրոցների բոլոր դասարաններում , արձանագրել ենք 43 % առաջընթաց մաթեմատիկայից և 37 % աճ ընդհանուր գրագիտության մասով ։