71
ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ
2022 թ . օգոստոսին մենք ավարտեցին մեր հինգերորդ « Քայլ դեպի տուն » ամառային ճամբարը ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ , նրանց ՝ սփյուռքահայ երիտասարդների համար « Քայլ դեպի տուն » ծրագրի շրջանակներում ։ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպանները ղեկավարեցին ողջ կրթական ծրագիրը 18 երկր 420 մասնակիցների համար , և առաջին
անգամ մեր Փոփոխությունների վրա հիմնված ուսուցման մոդելը ներառվեց ճամբարի ծրագրում ։
ՆԱՎԱՍԱՐԴ
Տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի Նավասարդ ավարտական երեկոն և պարգևատրման արարողությունն է ։ Այս հուզիչ առիթը անվանակոչվել է հին նոր տարվա ու հայկական բերքի տոնի պատվին , միավորում է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի անձնակազմին ու ծրագիրն ավարտած Ուսուցիչ-առաջնորդներին ՝ մեծարելու նրանց աշխատանքը դպրոցում և նշելու նրանց մուտքը Շրջանավարտ-
« 2018 թվականից ես ակտիվորեն ներգրաված էի « Քայլ դեպի տուն » ծրագրում ՝ նախ որպես ուսուցիչ և խմբի առաջնորդ , իսկ այնուհետև ՝ 2022-ին , որպես կրթական ծրագրերի համակարգող ։ Մեր պրակտիկ մոտեցումը կրթությանը հայկական սփյուռքի երիտասարդներին տալիս է արժեքավոր հնարավորություն անմիջականորեն զգալ ու հասկանալ Հայաստանը , ճանաչել մշակութային ժառանգությունն ու լեզուն և բացահայտել սեփական անձը ։ Ի լրումն , մասնակիցների բազմազան ինքնությունները առավել հարստացնում են ծրագիրը »։
էլյա Սահակյան Մասնագիտական զարգացման փորձագետ , Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր
Տարեկան հաշվետվություն 2022
71