68 Դասավանդի՛ր , Հայաստան
գիտական զարգացման օրեր հետևյալ թեմաներով . քոուչինգ , կոլեկտիվ մտածողություն և հավաքական գործողություն ։
Այս միջոցառումներն օգնում են վերականգնել կապերը ցանցի ներսում COVID-19 կորոնավիրուսի համավարակի նահանջելուն ու սոցիալական հեռավորության պահանջների վերացմանը զուգահեռ ։ 2022-ին ՝ COVID-19 համավարակի բռնկումից ի վեր արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ մեր Շրջանավարտդեսպանների տարեկան հավաքը ՝ դեմառդեմ ։ Այն մի տեղում հավաքեց 120 շրջանավարտի , որոնք իրենց շաբաթկիրակին անցկացրեցին թիմբիլդինգի , մասնագիտական զարգացման և հետաքրքիր պանելային քննարկումների միջոցառումներով ։ 2022 թ . օգոստոսին մենք նաև կազմակերպեցինք տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը ՝ մեր Նավասարդ ավարտական միջոցառումն ու պարգևատրման արարողությունը , որը միավորեց « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի անձնակազմին ու ծրագիրն ավարտած Ուսուցիչ-առաջնորդներին ՝ մեծարելու նրանց աշխատանքն ու անցումը դեպի Շրջանավարտդեսպանի ։
Մենք մշտապես ստեղծում ենք նոր հնարավորություններ Շրջանավարտդեսպանների մասնագիտական զարգացման շարունակականությունը ապա- հովելու համար ։ 2022 թ . մենք համագործակցեցինք Կոդավորման հայկական ակադեմիայի հետ և 52 Շրջանավարտդեսպանն մասնակցեց կոդավորման դասընթացներին ։ Մենք կապեցինք մեր շրջանավարտների ցանցը տարբեր նախաձեռնությունների ու ծրագրերի հետ , ինչպես օրինակ STEMAr միջոցառումը Երևանում , Համաշխարհային Միավորված Քոլեջի « Just Dilijan It » ճամբարը և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը ։
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Մենք օգտագործում ենք մեր շրջանավարտների տարեկան հարցումը , որպեսզի ունենանք հստակ պատկերացում հանուն կրթական արդարության մեր աշխատանքում Շրջանավարտդեսպանների շարունակական ներգրավման ու դրա սկզբունքներին հանձնառության մասին ։ 240 Շրջանավարտդեսպանից 207-ը մասնակցել է հարցմանը 2022 թվականին ։ Հարցվողների իննսուն տոկոսը ասել է , որ ակտիվորեն նպաստում է կրթական անհավասարությանը վերացնելու մեր առաքելությանը , իսկ 70 % -ը շարունակում է աշխատել կրթության ոլորտում կամ որպես ուսուցիչ , դպրոցի ղեկավար կամ կրթության կառավարման որևէ պաշտոնում ։
68 Դասավանդի՛ր , Հայաստան