67
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին գործընկեր դպրոցների մասին
ՇՐՋԱՆԱՎԱՐՏ- ԴԵՍՊԱՆՆԵՐ
Մեր Ուսուցիչ-առաջնորդների առաջնորդության հմտությունների զարգացումը չի սահմանափակվում միայն դասասենյակով ։ Երբ նրանք հաջողությամբ ավարտեն Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը , մեր նպատակն է առավել խթանել նրանց ՝ որպես առաջնորդների մասնագիտական աճը ՝ կիրառելով Առաջնորդության առանցքային ուղիները , ինչպես օրինակ ՝ դասավանդման ռաջնորդությունը , դպրոցական առաջնորդությունը , հանրային քաղաքականությունը և սոցիալական նորարարությունը ։ 2022 թ . օգոստոս ամսի դրությամբ մեր շրջանավարտների ցանցում արդեն 240 Ուսուցիչ-առաջնորդ դարձել է
Շրջանավարտ-դեսպան ։ Այն ջատագովությունը հանուն կրթական արդարության , որով մենք նրանց խրախուսում ենք զբաղվել ողջ կյանքի ընթացքում , նույնքան վճռորոշ է , որքան նրանց անցկացրած երկու տարին մեր գործընկեր դպրոցներում ։
Ողջ տարվա ընթացքում մեր մարզային ներկայացուցիչները , որոնք կամավոր շրջանավարտներ են և ունեն հանձնարարություն ՝ իրենց մարզերում զարգացնելու Շրջանավարտ-դեսպանների ցանցը , կազմակերպեցին բազմազան ժամանցի ու կրթական միջոցառումներ ՝ նպաստելու ցանցի ներսում համայնքային և մասնագիտական աճին ։ Այդ միջոցառումների շարքում էին ֆոկուս խմբային քննարկումները , որոնք վերհանում էին շրջանավարտների համար կարևոր հարցեր , ինչպես նաև հյուսիսային և հարավային մարզերում մասնա-
Հանուն մեր նախկին Ուսուցիչ-առաջնորդ Արմեն Մկրտչյանի հիշատակի , որը մաթեմատիկա էր դասավանդում Ձյունաշող գյուղում նախքան իր վաղաժամ մահը , մեր Շրջանավարտդեսպանները քրաուդֆանդինգի արշավ կազմակերպեցին 2022 թվականին ։ Հանգանակված գումարը օգտագործվեց դասասենյակում Արմենի անունով մի փոքրիկ պատմության թանգարան հիմնելու վրա :
Արմեն Մկրտչյան երրորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ
Տարեկան հաշվետվություն 2022
67