62 Դասավանդի՛ր , Հայաստան
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼ- ՀՈՒԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Աշակերտների ակադեմիական գնահատումներն անցկացվել են վեցերորդ և յոթերորդ սերնդի 141 Ուսուցիչ-առաջնորդի , 2,492 աշակերտի հետ 2021-2022 թթ . ուսումնական տարվա սկզբում և վերջում ։ Գնահատումները չափում էին դասավանդվող առարկաների առաջընթացը հետևյալ երեք ուղղությամբ գիտելիք , կիրառություն և քննական մտածողություն , ինչպես նաև բովանդակության տիրապետում 6 ։ Հպարտությամբ պիտի նշենք , որ աշակերտները այս բոլոր ուղղություններով բարձր ցուցանիշներ են արձանագրել ՝ նախորդ տարվա համեմատ ։ Բովանդակության տիրապետման հետ կապված 2021-2022 ուսումնական տարում մենք նպատակ էինք դրել գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը 15-20 % -ով , սակայն ի ուրախություն մեզ այն գերազանցեցինք նպատակադրվածից 5 % առավել ցուցանիշով ։
Աշակերտների արտահայտման ռուբրիկ նախկինում կիրառվում էր ՝ գնահա-
6 Համաձայն Բլումի Տաքսոնոմի կոնցեպտի , որը բաղկացած է վեց հիմնական կատեգորիաներից . գիտելիք , ըմբռնում , կիրառում , վերլուծություն , սինթեզ և գնահատում ։ տելու աշակերտների կարողությունը սեփական կարծիքն արտահայտելու և այլոց վրա հետևյալ հիմնական հմտություններով ներազդելու ուղղությամբ . փաստարկ , գաղափար , բառերի ընտրություն , սահուն խոսք , կազմակերպչական ունակություն և հաստատակամություն ։ Վեցերորդ ու յոթերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդների կողմից դասավանդվող 2,618 աշակերտ ավարտել է այս շարքը 2021-2022 թթ . ուսումնական տարվա սկզբում և վերջում ։ Մեր նպատակն էր բարելավել հիմնարար կարողությունները բոլոր ուղղություններով առնվազն 0.7-ով , որը համարվում է գրեթե լիարժեք աճ հինգ բալանոց սանդղակով ։ Հպարտորեն նշում ենք , որ ուսումնական տարվա ավարտին աշակերտները ցուցաբերեցին միջինում 0.7 բալով աճ բոլոր կարողությունների մասով ՝ հաջողությամբ հասնելով մեր թիրախին ՝ 100 % -ին ։
Աշակերտների առաջնորդության ինքնագնահատման հարցում . ինքնաընկալման հարցում է , որը նախկինում օգտագործվել է գնահատելու , թե որքանով են աշակերտները հավատում իրենց անձնական աճին ուսուցման գործըն-
62 Դասավանդի՛ր , Հայաստան