38 Դասավանդի՛ր , Հայաստան
« Մեր ուսուցիչներ տկն . Խաչատրյանի ու տկն . Օրդինյանի հետ որոշեցինք էկոսենյակ ստեղծել , որտեղ մեր համայնքի համար տեղադրեցինք աղբի տեսակավորման տարրաներ ։ Մենք նաև պլանավորում ենք համայնքային ջերմոց կառուցել , որտեղ մրգեր ու բանջարեղեն կաճեցվի ։ Մեր աշխատանքի շարունակականությունն ապահովելու նպատակով կազմակերպում ենք սեմինարներ մեր կրտսեր ընկերների համար , որպեսզի նրանք էլ մեզ պես սիրեն ու պահպանեն բնությունը փոքր տարիքից ։ Սա անհավանական ոգևորիչ ճանապարհ էր , և մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով ։»
Արմեն Բաղդասարյան 9-րդ դասարանի աշակերտ Լոռու մարզ , գյուղ Թումանյան
2022 թ . սեպտեմբերին Ուսուցման նախագծման ու ազդեցության թիմը սկսեց Փոփոխությունների վրա հիմնված ուսուցման ձեռնարկի մշակումը , որը կօգտագործվի Ուսուցիչ-առաջնորդների կողմից ՝ աջակցելու աշակերտներին ապագա նորարար ու փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության ծրագրերի պլանավորման համար ։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
Դասավանդման երկրորդ տարում Ուսուցիչ-առաջնորդները իրականացնում են Ուսուցիչների կողմից առաջնորդվող նորարար ծրագրեր ։ Ի տարբերություն աշակերտների կողմից առաջնորդվող նորարար ծրագրերի ՝ այս ծրագրերը նախագծում են հենց Ուսուցիչ-առաջնորդները , որպեսզի հարստացնեն իրենց առաջնորդության հմտություններն ու ստանան հիմնական գիտելիքներ համայնքային ծրագրերի իրականացման վերաբերյալ ։ Չնայած Ուսուցիչ-առաջնորդներն են հիմնականում իրականացնում դրանք , աշակերտներն ու համայնքի բնակիչները նույնպես մասնակից են դառնում ։
2022 թվականին մեր Ուսուցիչ-առաջնորդների վեցերորդ խումբը իրականացրեց « Մարդը Կարիքի մեջ » ՀԿ-ի , Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության ( ԱՀԱԸ ), « Եվրասիա »
38 Դասավանդի՛ր , Հայաստան