35
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին ուսուցիչների առաջնորդության ակադեմիաի մասին
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նպատակ ունի հասնել համակարգային լայնածավալ փոփոխությունների ՝ խթանելով առաջնորդությունը բոլոր մակարդակներում ՝ դասարանից մինչև բարձրագույն օղակներ ։ Նախքան Ուսուցիչների առաջնորդության ծրագրին միանալը Նախապատրաստական և Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի փուլերում և Ծրագրի ողջ ընթացքում մենք ներդրում ենք անում տարբեր ծրագրերում ու նախաձեռնություններում , որոնք միտված են աջակցելու մեր Ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական աճին ու զարգացմանը ՝ որպես կրթական հավասարության ջատագովների ։
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան յոթ շաբաթ տևողությամբ վերապատրաստման ամառային ծրագիր է Ծրագրին նոր միացող Ուսուցիչ-առաջնորդների համար ։ Մեր ամենամյա ութերորդ ակադեմիան մեկնարկեց 2022-ի հունիսին ։ Ծրագիր ընդունված 73 թեկնածուներից 68-ը հաջողությամբ ավարտեցին այն ու տեղակայվեցին համայնքային դպրոցներում ՝ երկու տարի դասավանդելու նպատակով ։
Ակադեմիան անցկացվեց հիբրիդային ձևաչափով ՝ ներառելով դեմառդեմ ու առցանց վերապատրաստումները և Աշակերտների առաջնորդության ճամբարը ՝ Հայաստանի 450 և Արցախի – սովորողների համար ։
35