«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 33

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
31

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻՑ

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Դիանա Հովակիմյան Ութերորդ սերնդի ՈՒսուցիչ-առաջնորդ Ազատեկ գյուղ , Վայոց Ձորի մարզ
Ես 21 տարեկան էի ու աշխատում էի Ավստրիայում , երբ առաջին անգամ մտածեցի , որ կարող եմ տեղափոխվել Հայաստան ։ Սյունիքում աշխատանք էի փնտրում , երբ տելեգրամյան ալիքի միջոցով իմացա « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի մասին ։ Այդ ժամանակ ես լեզուներ էի ուսումնասիրում , որ համալսարան ընդունվեմ և մասնագիտանամ մշակութի ոլորտում ։ Այժմ ես Վայոց Ձորի Ազատեկ գյուղի բնակիչ եմ ։ Գյուղն ունի 300-400 բնակիչ և 78 աշակերտ ունեցող դպրոց , որտեղ ես ռուսերեն եմ դասավանդում ։
Ես վստահ եմ , որ ուսուցչի համար կարևոր է առաջնորդության պատշաճ օրինակ լինելը ։ Ազատեկի ավագ դպրոցի աշակերտները հաճախ չունեն հավատ ու հույս ապագայի հանդեպ ։ Որպես առաջնորդ ՝ ես ցանկանում եմ նրանց ոգևորել ՝ ցույց տալով , թե ինչպես եմ հաղթահարել իմ անձնական հիասթափությունն ու ուժ գտել մեջս ։ Ես հավատում եմ , որ դա է իսկական առաջնորդությունը . սեփական օրինակը ցուցադրելու քաջություն ունենալը և մարդկանց ընդհանուր արժեքների ու տեսլականի շուրջ համախմբելը ։
Ուսուցիչ լինելը դժվար է , սակայն այն միևնույն ժամանակ անչափ շնորհակալ աշխատանք է ։ Իմ ուսանողների պայծառ աչքերն ու նրանց սովորելու պատրաստակամությունն են իմ շարժիչ ուժը , և ինձ համար պատիվ է լինել « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի կրթական ճանապարհի մասնիկը ։

31