«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 32

30 Դասավանդի՛ր , Հայաստան

ԴԵՊԻ ՎԱՅՈՑ ՁՈՐ

2022 թ . մենք ընդլայնեցինք Ուսուցիչների առաջնորդության ծրագրի աշխարհագրությունը ՝ ներառելով Վայոց Ձորը ։ Այդպիսով հասանք մեր նպատակին ՝ ունենալով մեր ծածկույթը Հայաստանի ու Արցախի բոլոր շրջաններում ։ Տասը նոր Ուսուցիչ-առաջնորդ տեղակայվեց Վայոց Ձորի Ագարակաձոր , Աղնջաձոր , Արենի , Ազատեկ , Հերհեր , Խաչիկ , Վերնաշեն , Եղեգնաձոր և Բարձրունի համայնքների դպրոցներում ։ Այս տեղակայումն ուներ ռազմավարական կարևո- րություն ՝ հաշվի առնելով մարզի ընդհանուր սահմանը Ադրբեջանի հետ ։ Անտեսելով ռազմական բախումների հավանականությունը ՝ մենք որոշեցինք աշխատել այս համայնքներում ՝ դրանով արտահայտելով հավաքական առաջնորդության մեր պատրաստականությունը ու մեր անսասան հանձնառությունը առ այն , որ պատրաստ ենք ապահովել որակյալ կրթական հնարավորություններ Հայաստանի ու Արցախի բոլոր երեխաների համար ։
« Մենք գիտակցում ենք , որ կրթությունը բարգավաճող ու ծաղկող հասարակության հիմնաքարն է , և որ հենց դպրոցներն են վճռորոշ դեր խաղում մեր ազգի ապագայի կերտման գործում ։ Համալսարանները տալիս են անհրաժեշտ տեխնիկական հմտություններ , սակայն հենց դպրոցներն են տալիս այն արժեքներն ու գիտելիքը , որոնց արդյունքում ձևավորվում են բանիմաց ու պիտանի մասնագետները ։ Երիտասարդ սերնդին դաստիարակելը պահանջում է փորձառություն , մասնագիտական գիտելիք և նվիրում ։ Գիտակցելով այս ամենը ՝ մենք գրկաբաց ընդունեցինք « Դասավանդի ՛ ր , Հայաստան » կրթական հիմնադրամը ։ Աշխատելով միասին ՝ կարող ենք վստահ լինել , որ մեր երեխաները կստանան որակյալ կրթություն ու պատրաստ կլինեն դիմակայելու ապագայի բոլոր մարտահրավերներին »:
Արարատ Գրիգորյան Վայոց Ձորի մարզպետ

30 Դասավանդի՛ր , Հայաստան