28 Դասավանդի՛ր , Հայաստան
ՏԵՂԱԿՅՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
2022-2023 թթ . ուսումնական տարին սկսվեց Հայաստանի ու Արցախի դպրոցներում մեր ութերորդ խմբի 68 Ուսուցիչառաջնորդի տեղակայմամբ ։ Նրանց շարքում ԲՏՃՄ մասնագիտացմամբ 28 Ուսուցիչ-առաջնորդ էր , ինչպես նաև չորս ուսուցիչ-առաջնորդ սփյուռքից ՝ մասնավորապես Ռուսաստանից ու Հունաստանից ։ Ուսուցիչ-առաջնորդների մեր 8-րդ խմբի մեջ են նաև 33 ստացիոնար դասավանդող մանկավարժ կամ թոշակի անցած մանկավարժ , որոնք միացել են մեր ծրագրին ՝ դպրոցներում իրենց ստացիոնար աշխատանքին զուգահեռ ։
« Մասնակիցների ընտրության գործընթացն ունի յուրաքանչյուր թեկնածուի կարիքներին համահունչ ու անհատական , ուժեղ կողմերը զարգացնող մոտեցում ։ Թիմը ձգտում է բացահայտել նրանց ներուժը ՝ միևնույն ժամանակ պահպանելով նրանց շահագրգռվածությունն ու ոգևորվածությունը ։ Ի վերջո , մենք ձգտում ենք զարգացնել թեկնածուների ճիշտ մտածողությունը , հմտությունները ու նրանց փոխանցել մեր հիմնարար արժեքները , որպեսզի Նախապատրաստական դասընթացից հետո նրանք դառնան ինքնուրույն Ուսուցիչ-առաջնորդներ , որոնք կիսում են կրթական արդարության հասնելու մեր տեսլականը ։»
Աննա Ասատրյան Ընտրության ղեկավար
28 Դասավանդի՛ր , Հայաստան