27
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Քովիդի համավարակից հետո ՝ 2022 թ . թեկնածուների ընտրության ժամանակահատվածում , առաջին անգամ Ընտրության թիմը կարողացավ կազմակերպել թեկնածուների Նախապատրաստական դասընթացի առաջին դեմ առ դեմ հանդիպումը ։ Հանդիպման արդյունքում « Դասավանդի ՜ ր , Հայաստան » -ի անձնակազմն ու ընտրության փուլում գտնվող ապագա Ուսուցիչ-առաջնորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու , միմյանց հետ համագործակցելու և անելիքները հստակեցնելու ։
Նախապատրաստական դասընթացը հաջողությամբ ավարտեցին և Ուսուցիչների Առաջնորդության Ակադեմիային միացան յոթանասուներեք մասնակիցներ . Ուսուցիչների Առաջնորդության Ակադեմիան Ուսուցիչ-առաջնորդների համար « Դասավանդիր , Հայաստան » -ի ամառային ինտենսիվ վերապատրաստման ծրագիր է , որն իրականացվում է նախքան նրանց համայնքներ գործուղվելը ։ 2022 թ . մասնակիցներից են նաև Tech4Armenia նախաձեռնության առաջին ԲՏՃՄ մասնագետը և « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի ԲՏՃՄ կրթաթոշակառուները , որոնք հանձնառել են միանալ « Ուսուցիչների Առաջնորդություն » ծրագրին բուհն ավարտելուց հետո ։ 1
Մենք ունենք մշտական հանձնառություն ՝ մեր գործում կայացնել տվ յալահենք որոշումներ , ուստի ուսումնասիրում ենք , թե ընտրության փուլերով անցած յոթերորդ , ութերորդ սերնդի մասնակիցները ինչպիսի ժողովրդագրական և կրթական տվ յալներ ունեն , որպեսզիայդ տվայլների հիման վրա կարողանանք բարելավել ապագա մասնակիցների հավաքագրման և ընտրության ռազմավարությունները ։
1 Tec4Armenia-ն ( T4A ) համագործակցային նախաձեռնություն է ՝ հիմնադրված « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի և Հայաստանի առաջավոր ՏՏ ընկերությունների կողմից ։ Ծրագրի միջոցով մենք գործընկեր կազմակերպությունների ՏՏ ոլորտում զբաղված աշխատակիցների համար ստեղծում ենք հեռավար , ճկուն գրաֆիկով աշխատելու հնարավորություն , որպեսզի « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հովանու ներքո նրանք նաև կարողանանան դասավանդել Հայաստանի գյուղական դպրոցներում ։
27