12 Դասավանդի՛ր , Հայաստան
25 տարեկան , մեր երկիրը կվերափոխվի հենց նրանց և մեզանից յուրաքանչյուրի հավաքական առաջնորդության շնորհիվ ։
Ի լրումն մեր բազմաթիվ ձեռքբերումների ՝ ուղղված Հայաստանում և Արցախում հավաքական առաջնորդության հզորացմանը , 2022 թ . նշանավորվեց Երևանի պետական համալսարանի հետ համատեղ « Ուսուցիչների առաջնորդություն » մեր մագիստրոսական ծրագրի մեկնարկով ։ Այն առաջին բարձրագույն կրթական ծրագիրն է , որի հիմքում ընկած է կրթական հավասարակշռությունը : 2022 թ . մենք նաև դարձանք Հայաստանում առաջին շահույթ չհետապնդող կազմակերպությունը , որը տրամադրում է մանկավարժական հավաստագիր , ինչպես նաև նշեցինք մեր « Ուսուցիչների առաջնորդություն » ծրագրի մուտքը վերջին տասներորդ մարզ ՝ Վայոց Ձոր ՝ այդպիսով ունենալով մեր ծածկույթը Հայաստանի բոլոր մարզերում ։
Հաջողություններից զատ ՝ պետք է ընդունենք մեր առջև ծառացած մարտահրավերները ՝ հատկապես Արցախում ։ Այս նամակը գրելու պահին արդեն շարունակվող Արցախի շրջափակումը խիստ ծանր մարտահրավեր է մեր աշակերտների , Ուսուցիչ-առաջնորդների , անձնակազմի ու համայնքների համար ։
Սակայն հենց նման փորձությունների ժամանակ է , որ մեր հավաքական առաջնորդության ուժն իրապես ի հայտ է գալիս ։ 2022 թ . մենք նշեցինք Արցախում մեր աշխատանքի հնգամյակը . համայնքներին ու երեխաներին ապահովել ենք կրթական հնարավորություններով , աջակցությամբ ու ռեսուրսներով ։ Այս նշաձողով ևս անչափ հպարտ ենք ։
Եվս մեկ անգամ , շնորհակալ ենք ձեզ , մեր գործընկերնե՛ր , նվիրատունե՛ր , կամավորնե՛ր և աշխարհում սփռված « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի հայանվեր համա՛յնք ձեր աջակցության ու մեր հիմնադրամի հանդեպ ունեցած վստահության համար ։ Մեր տեսլականի հանդեպ ձեր հավատն ու մեր շարժման հանդեպ անսասան նվիրումն են , որ շարունակում են « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի զարգացումն ու օգնում մեզ շոշափելի ազդեցություն ունենալ Հայաստանի ու Արցախի հազարավոր երեխաների կյանքում ։ Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ համատեղ աշխատանքին թե՛ 2023-ին , թե՛ հետագա տարիներին ։
Երախտիքով ու վճռականությամբ ,
Սեմ Սիմոնյան , Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Լարիսա Հովհաննիսյան , Գործադիր տնօրեն և հիմնադիր
12 Դասավանդի՛ր , Հայաստան