Սիրելի ընկերնե՛ր , աջակիցնե՛ր և « Դասավանդի՜ր , Հայաստան » -ի գործընկերնե՛ր ,
Մեծագույն երախտիքով ներկայացնում ենք « Դասավանդի ՜ ր , Հայաստան » -ի 2022 թվականի ՝ « Դեպի հավաքական առաջնորդություն » խորագրով տարեկան զեկույցը , ինչպես նաև կիսվում անցած տարվա ընթացքում մեր կազմակերպության առաջընթացով ։
« Դասավանդի՜ր , Հայաստան » -ում մենք խորապես հավատում ենք հավաքական առաջնորդության փոխակերպիչ ուժին ։ Նվիրյալ անհատների , կազմա- կերպությունների և համայնքների համատեղ ջանքերի շնորհիվ է , որ մենք կարողացել ենք կայուն փոփոխությունների հասնել Հայաստանի կրթական ոլորտում : Մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեզնից յուրաքանչյուրին ՝ մեր շարժման հաջողությանն ու զարգացմանը նպաստելու համար ։
Մենք հպարտությամբ վերահաստատում ենք մեր 2050-թ . խոստումը , որը համահունչ է ապագայի մեր տեսլականի հետ ։ Սա մեր համարձակ հանձնառությունն է Հայաստանի ու Արցախի աշակերտների հանդեպ . երբ նրանք դառնան