«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 86

84 Դասավանդի՛ր , Հայաստան
սովորում են , թե ինչպես սեմինարների , թիմային միջոցառումների և դասընկերների հետ համագործակցելու շնորհիվ կազմակերպել տնային ուսուցում : « Սերունդ » -ի մոդելը նաև շեշտադրում է ողջ դպրոցական համայնքում սոցիալհուզական այնպիսի հմտությունների զարգացումն ու ամրապնդումը , ինչպիսիք են ինքնաճանաչողությունը և ինքնատիրապետումը , սոցիալական ճանաչողությունը , արդյունավետ հաղորդակցությունը , պատասխանատու կերպով որոշումների կայացումը , հետևողականությունը և հետաքրքասիրությունը ։
2020 թ . օգոստոսին « Սերունդ » -ը որպես փորձնական ծրագիր մեկնարկեց Դիլիջանի թիվ 2 դպրոցի Թախտա համայնքի տարրական դպրոցում ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Տավուշի մարզային իշխանությունների հետ համագործակցությամբ : Համաշխարհային համավարա- կի և սեպտեմբերին արցախյան պատերազմի բռնկման պայմաններում « Սերունդ » -ն իր աշխատանքը սկսեց տասը ուսուցիչներով և 47 աշակերտներով : Մինչև դեկտեմբեր ներգրավված աշակերտների քանակը գրեթե կրկնապատկվեց , իսկ մինչև հունիս կրկնապատկվեցին նաև նրանց ակադեմիական ձեռքբերումները և սոցիալ-հուզական ունակությունները : Մեկ տարի անց « Սերունդ » -ը ներգրավեց ավելի քան 100 աշակերտ Թախտայի դպրոց և ծրագիրը ընդլայնվեց դեպի Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց և Իջևան քաղաքի վարժարան : Այսօր « Սերունդ » -ի 53 ուսուցիչներ , 3 տնօրեն և 5 Շրջանավարտ-դեսպաններ « Սերունդ » -ի եռամյա վերափոխման ծրագրի մի մասն են , որն ուղղակիորեն ազդում է ավելի քան 350 սովորողների և 700 ծնողների վրա , և հասանելի է դառնում մոտ 4,000 հոգու համար ՝ տարբեր համայնքներից :

84 Դասավանդի՛ր , Հայաստան