«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 85

83

Սերունդ

2021թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն իր « Սերունդ » առաջնորդության զարգացման ուղին մեկ փորձնական ծրագրից վերածեց Տավուշի մարզի երեք դպրոցների ցանցի : « Սերունդ » -ը կրթական միջավայրի բարելավման ծրագիր է , որը միավորում է գործող դպրոցների ուսուցիչներին և ղեկավար կազմին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպանների հետ ՝ ուսուցողական գործառույթով և ղեկավար դերերով :
Մենք դա անում ենք ՝
● ներգրավելով տնօրենների , ովքեր կիսում են մեր տեսլականն ու առաքելությունը ։
● ներգրավելով գործող ուսուցիչների , ովքեր ցանկանում են սովորել և զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները ։
● աջակցելով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպաններին ՝ խորացնելու իրենց հմտությունները ՝ որպես դասավանդման առաջնորդներ ։
● ստեղծելով մեր Շրջանավարտ-դեսպանների համար դպրոցի ղեկավարներ դառնալու հնարավորություններ ։
● հնարավորութուն ստեղծելով նորարարական ուսուցման ձևերի կիրառման համար ՝ աշակերտ-առաջնորդներ ձևավորելու նպատակով ։
● ծնողներին և համայնքի շահագրգիռ կողմերին ներառելով դասավանդման և ուսուցման էկոհամակարգում :
« Սերունդ » -ի նպատակն է խթանել առաջնորդության զարգացումը դպրոցական համայնքի յուրաքանչյուր մակարդակում : Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության միջոցով աշակերտները սովորում են բացահայտել իրենց համայնքների հնարավորությունները , նախագծել և իրականացնել փոփոխություններ առաջացնող , աշակերտների առաջնորդությամբ իրականացվող նորարարական ծրագրեր : « Սերունդ » -ում ծնողները
Տարեկան հաշվետվություն 2021

83