և մարքեթինգի փորձագետ Անի Կյուրեղյանը , միջազգային կրթության խորհրդատու Հեղինե Կոշտոյանը և հեռահաղորդակցության ոլորտի ֆինանսական մասնագետ Միհրան Բաբայանը ։ Ծրագրի ավարտական հարցման ժամանակ թիմերի 100 % -ը նշել է , որ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ից ստացած ֆինանսավորումը թույլ է տվել իրենց ստարտափին աճել և պատրաստվել մեկնարկի ։ Թիմերի 80 % -ը նշել է , որ իրենք գոհ էին այս փուլի ընթացքում ստացած աջակցությունից :
2021թ . սեպտեմբերին երկու ստարտափեր ՝ Հավասարն ու Զարդենին անցել են ծրագրի վերջին փուլ : Զարդենիի գործադիր տնօրենը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպան Քնարա Տեր-Հովհաննիսյանն է , իսկ Հավասարի խորհրդի նախագահը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպան Գարիկ Ծատրյանն է : 2022թ . նրանք կշարունակեն ստանալ ամսական աշխատավարձ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ից և ֆինանսավորում իրենց արտադրանքը թողարկելու համար ։ Տասը ամսվա ընթացքում նրանք աշխատելու են որպես անկախ կազմակերպություններ ՝ իրենց ծրագրի նախատիպերը բարելավելու և դրանք շուկա հանելու համար : Վերջին փուլի հայտերը ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից , որի կազմում էին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը , գործադիր տնօրենի տեղակալ Ռուիզ Քլարքը , ուսուցման և նորարարության բաժնի ղեկավար Էդիթ Սողոմոնյանը , նորարարության մենեջեր Հայկուհի Հովհաննիսյանը և Առաջնորդության ուղիների ղեկավար Արմինե Գևորգյանը :
«« Կայծ » սոցիալական նորարարության ինկուբատորը մեզ տվեց այնպիսի պրակտիկ բիզնես հմտություններ , որոնք կարող ենք կիրառել փոխելու Դարբնիկ գյուղի ավելի քան 50 աշակերտների կյանքը ։ Հայաստանն ու Արցախը կրթության իրականացման ավելի շատ նորարար մոտեցումների կարիք ունեն , որպեսզի լինեն պատրաստ տեղի ունեցող փոփոխություններին »։
Քնարա Տեր-Հովհաննիսյան « Զարդենի » -ի տնօրեն ու « Դասավանդիր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպան
Տարեկան հաշվետվություն 2021
81