«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 82

« ԿԱՅԾ » ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ
80

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ .

« ԿԱՅԾ » ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ
2019թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն առաջին անգամ մեկնարկեց Հայաստանում կրթությանը նվիրված « Կայծ » սոցիալական նորարարությունների ինկուբատորը : « Կայծ » -ը ինկուբացիոն ծրագիր է , որն իրականացման չորս փուլերի ընթացքում աջակցում է մասնակիցներին գաղափարի մշակումից մինչև շուկա մուտք գործելը : Ծրագրի միջոցով մենք Շրջանավարտ-դեսպաններին և մեր ծրագրից դուրս գտնվող նորարարական մտքի ջատագովներին հնարավորություն ենք տալիս մշակել և իրականացնել իրենց դպրոցական համայնքներում բացահայտված խնդիրների լուծումներ : Ինկուբատորին դիմած 120 հայտերից 73-ը ընտրվեցին առաջին փուլին մասնակցելու համար : 16 շաբաթվա ընթացքում մասնակիցները կազմեցին 32 թիմեր և համատեղ աշխատեցին գաղափարներ մշակելու և նախատիպեր պլանավորելու համար : 2020թ . սեպտեմբերին ընտրվեցին 13 թիմեր , որոնք պիտի ներկայացնեին իրենց կենսունակ ծրագրերը ։ Դրանցից հինգին շնորհվեց ընդհանուր առմամբ 50,000 ԱՄՆ դոլար ՝ իրենց ծրագրերը « Կայծ » -ի երկրորդ փուլում նախագծելու և փորձարկելու համար : Այդ հինգ թիմերն էին ՝
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Կայծ » սոցիալական նորարարությունների ինկուբատորի մասին
● « Զարդենի ». Արարատի մարզի Դարբնիկ գյուղի աշակերտները տեղի ջերմոցում ուտելի ծաղիկներ են աճեցնում և պատրաստվում դրանք վաճառել շուկայում :
● « Հավասար ». բջջային հավելված , որը հարմարեցնում է ուսումնական նյութերը հատուկ կարիքներ և խնդիրներ ունեցող աշակերտների պահանջներին :
● EduAR . վիրտուալ և լրացված իրականության գործիքներով ԲՏՃՄ առարկաներ դասավանդելու հավելված :
● Նոր դաս . ուսուցիչների վերապատրաստման գործիքակազմ , որը մշակվել է արհեստական բանականության օգտագործմամբ :
● AreeBus . շարժական դասարան , որը ճանապարհորդում է Հայաստանի և Արցախի համայնքներով ՝ տրամադրելով անվճար ԲՏՃՄ ոլորտի ուսուցում :
Երկրորդ փուլի 11 ամիսների ընթացքում այս խմբերը ստացել են կես դրույքի չափով աշխատավարձ , մենթորական աջակցություն , ֆինանսավորում իրենց կենսունակ ծրագրերը փորձարկելու և գովազդելու համար , ինչպես նաև աշխատարան ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի գլխամասում : Նրանց մենթորներն էին բիզնեսի զարգացման

80