պնդումներից և չափում է աշակերտների չորս հիմնական հմտությունները ՝ ինքնաճանաչողություն , ինքնակառավարում , սոցիալական ինքնաճանաչողություն և պատասխանատու որոշումների կայացում : Ինքնաընկալման հարցումն իրականացվում է ուսումնական տարվա սկզբում և վերջում : Հարցմանը մասնակցել են 627 աշակերտ , որոնց դասավանդել են մեր վեցերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդները : Արդյունքում ունեցել ենք միջինում 18 % -ի ինքնաճանաչողության ցուցանիշի աճ :
Ի լրումն « Աշակերտի ձայն » ռուբրիկի և Աշակերտների առաջնորդության հարցման ՝ ուսումնական տարվա սկզբին և ավարտին 627 վեցերորդ սերնդի աշակերտներ անցան ակադեմիական քննություն և ամփոփիչ գնահատում ։ Ակադեմիական գնահատումն իրականացվել է հայոց լեզու և հայոց պատմություն , մաթեմատիկա , բնագիտություն , ֆիզկուլտուրա և նկարչություն առարկաներից : Այս գնահատումը չափում է յուրաքանչյուր առարկայի հետ կապված աճը ըստ երեք բնագավառների ՝ գիտելիք , կիրառություն և քննադատական մտածողություն ՝ ըստ Բլումի տաքսոնոմիայի : Ընդհանուր առամամբ , տարվա սկզբից մինչև վերջ աշակերտները գրանցել են քննադատական մտածողության հմտությունների 51 % աճ , կիրառության հմտությունների ՝ 47 % աճ և գիտելիքի ՝ 26 % աճ :
68 Դասավանդի՛ր , Հայաստան