«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Seite 69

67
« Աշակերտների ձայնը » ռուբրիկն օգտագործվում է աշակերտների ՝ իրենց կարծիքն արտահայտելու և դրանով այլոց վրա ներազդելու կարողությունը չափելու նպատակով : Այս գործիքը թույլ է տալիս չափել , թե որքանով են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչ-առաջնորդները հաջողել ժամանակի ընթացքում մեր աշակերտների ցանկությունները բարձրաձայնելու հարցում : Ռուբրիկն օգտագործվել է տարվա սկզբում և վերջում ՝ 2020թ . սեպտեմբերին և 2021թ . մայիսին ՝ հմտությունների հիմնական տեսակների զարգացման ցուցանիշը չափելու նպատակով : Հիմնական թեմատիկ ուղղություններն են փաստարկումը , գաղափարի ներկայացումը , բառապաշարի ընտրությունը , սահուն խոսքը , կազմակերպվածությունը և հաստատակամությունը : Հարցմանը մասնակցել են 627 աշակերտ , որոնց դասավանդել են վեցերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդները : Մինչև ուսումնական տարվա վերջ բոլոր ուղղություններով ցուցանիշները բարձրացել են միջինում 20 տոկոսով :
Աշակերտների առաջնորդության ինքնագնահատումը ինքնաընկալման հարցաշար է , որը չափում է ուսումնական գործընթացի ընթացքում նրանց հմտությունների զարգացման վերաբերյալ իրենց սեփական ընկալումը : Հարցաշարի միջոցով չափվում է , թե որքանով են մեր աշակերտների առաջնորդական հմտությունները համապատասխանում « Քոչարի » -ում արձանագրված մեր Աշակերտական տեսլականում և Համայնքային ազդեցության փիլիսոփայության մեջ արտացոլված հմտություններին ։ Հարցաշարը բաղկացած է 29
Տարեկան հաշվետվություն 2021

67