իմ հայերենը », - բացատրում է նա : Այդ իսկ պատճառով Պալոման ընտրեց « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը : Այսօր և ՛ Պալոման , և ՛ Միքայելը Սյունիքի մարզում տեղակայված մեր առաջին Ուսուցիչ-առաջնորդներից են ։ Պալոման անգլերեն է դասավանդում Ծավ գյուղում , իսկ Միքայելը անգլերեն և նկարչություն է դասավանդում մեր ամենահարավային համայնքներից մեկում ՝ Նռնաձոր գյուղում ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին : « Ինձ դուր է գալիս , որ չնայած իրենց առօրյա խնդիրներին , իմ աշակերտները դպրոց են գալիս սովորելու ցանկությամբ և մեծ պատրաստակամությամբ », - ասում է Պալոման : « Որպես ուսուցիչ ՝ ես հույս ունեմ սովորեցնել իմ աշակերտներին մի բան , որը նախկինում ոչ ոք չի սովորեցրել նրանց »: Պալոման բնության հանդեպ սեր է սերմանել իր դասարանում : Միքայելի հետ անցկացրած դասի ընթացքում նրանք աշակերտներին ներկայացրեցին մի շարք բացօդյա ակտիվ հանգստի տեսակներ , որոնք կարելի է վայելել Հայաստանում , ինչպես , օրինակ , Սևանա լճում նավակ կամ Գորիսի Սատանայի կամրջի մոտ մակույկ վարելը : Աշակերտները ոչ միայն տեսան նրանց մարզական սարքավորումները ՝ արշավային փայտերը , լուսարձակները , ջրակայուն հագուստնու սաղավարտները , այլև ամբողջ տարվա ընթացքում օգտագործեցին դրանք արշավների ժամանակ : Շատերն առաջին անգամ էին իմանում , թե ինչ կարելի է անել իրենց տարածաշրջանում և երկրում :
« Ամեն օր տեսնում եմ , թե ինչպես են իմ աշակերտներն աստիճանաբար փոխվում դեպի լավը , և դա ինձ շատ է մոտիվացնում », - ասում է Միքայելը ։ Նռնաձորում դասավանդելիս ՝ Միքայելն օգտագործում է պատմություններ ստեղծելու և ներկայացնելու հմտություններն ու Փոփոխությանունների վրա հիմնված ուսումնառության մոդելը ՝ իր աշակերտներին մոտիվացնելու և նրանց հետաքրքրասիրությունն արթնացնելու նպատակով :
2021թ . աշնանը նրանք ուսումնասիրեցին իրենց համայնքի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները , որոնց շարքում է օրինակ ջրի սակավությունը : Իրենց կողմից մշակված սեփական նորարարական ծրագրի միջոցով աշակերտները պիտի ստեղծեն ուղղահայաց այգիներ ՝ օգտագործելով վերամշակված նյութեր , և տնկեն պտղատու ծառեր ՝ օգտագործելով գյուղատնտեսական նորարարական տեխնիկա : Ծրագրի շրջանակներում նրանք նաև կգնան արշավների ՝ բացահայտելու տեղի բնությունը : « Հուսով եմ , որ մի օր իմ աշակերտներից գոնե մեկը կզգա , որ ինչ-որ մեկը իսկապես հավատացել է իրեն և փորձել աջակցել : Դա այն հետքն է , որը ես ուզում եմ թողնել որպես ուսուցիչ », - ասում է Միքայելը
39