«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 40

ԻՍՊԱՆԻԱՅԻՑ ՍՅՈՒՆԻՔ
38
է վետերան ուսուցիչներին , վարչական աշխատակիցներին և « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպաններին ՝ աշխատելու ամբողջ դպրոցի վերափոխման ուղղությամբ : « Սերունդ » ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր « Առաջնորդության ուղիներ » բաժնում :
Դպրոցական համայնքների հետ մեր համագործակցությունը հիմնված է նրանց արձագանքների վրա : 2021թ . հունիսին համայնքներ ուղեգրող թիմը հարցում է անցկացրել մեր գործընկեր դպրոցներից 76-ում : Դպրոցների տնօրենների 98 % -ն իրենց պատասխաններում նշել են , որ կարևորում են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ համագործակցությունը և խորհուրդ կտան ծրագիրն այլ դպրոցների : Տնօրենների ավելի քան 90 % -ը նշել է , որ « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի Ուսուցիչ-առաջնորդներն իսկական թիմային աշխատողներ են , ովքեր առաջնահերթություն են տալիս աշակերտների առաջնորդական հմտությունների զարգացմանը :

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ .

ԻՍՊԱՆԻԱՅԻՑ ՍՅՈՒՆԻՔ
Պալոմա Ռուբիո և Միքայել Զոհրաբյան զույգը շատ են սիրում բնությունը և շրջակա միջավայրը , համայնքային զարգացման գործն ու արկածները : Հայաստանում ծնված և մեծացած Միքայելը ծանոթացել է Պալոմայի հետ տասը տարի Իսպանիայում ապրելու ընթացքում ։ Նրանք միասին տեղափոխվել են Լիբանան , այնուհետև Հայաստանի Սյունիքի մարզի Տանձավեր գյուղ , որտեղ էլ հիմնեցին հասարակական կազմակերպություն , որը խթանում է գյուղերի զարգացումը ՝ երիտասարդների ներգրավման , ակտիվ հանգստի և զբոսաշրջության միջոցով :
Պալոման առաջին անգամ դիմել է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ին 2018թ ., սակայն չի ընդունվել ՝ հայերենին չտիրապետելու պատճառով ։ Երկու տարի անց նա դեռ վճռական էր տրամադրված , որ պիտի դասավանդի : Այս անգամ Պալոման դիմեց « Դասավանդի՛ր , Հայաստան » -ին և « Դասավանդի ՛ ր , Իսպանիա » -ին : Երկու կազմակերպությունում էլ նա ընդունվեց աշխատանքի : « Նախկինում ես սովորում էի չինարեն , հետո դադարեցրեցի : Հիմա , երբ հայերեն սովորեցի , չեմ ուզում դա էլ թողնել ։ Երկու տարի այն սովորելուց հետո ես ցանկացա օգտագործել և կատարելագործել

38