«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 34

32 Դասավանդի՛ր , Հայաստան
հավաքագրման թիմը ստացավ 1575 հայտ մեր Առաջնորդության զարգացման ծրագրին միանալու համար : Սա « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի երբևէ ստացած հայտերի առավելագույն քանակն էր : Համաձայն մեր հաշվարկների ՝ վերջին երկու տարիների ընթացքում համալսարանավարտ յուրաքանչյուր 100-ից 1-ը դիմել է մեր ծրագրին ՝ այդպիսով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը դարձնելով Հայաստանում կադրեր հավաքագրող առաջատարներից մեկը :
2021թ . մենք մեր հավաքագրման ուղղությունները բաժանեցինք երեք թիրախներ ՝ համալսարանի բարձր կուրսերի ուսանողներ , երիտասարդ մասնագետներ և աշխատող ուսուցիչներ : Իրականում , սա առաջին տարին էր , երբ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ներգրավեց նաև աշխատող ուսուցիչների : Լայնածավալ համակարգային վերափոխման և իրազեկվածության բարձր մակարդակ ապահովելու նպատակով ՝ մենք պետք է ներգրավենք գործող ուսուցիչներին և նրանց դարձնենք մեր առաքելության ջատագովները : Մենք նաև կենտրոնացրեցինք մեր ջանքերը ԲՏՃՄ ( STEM ) ոլորտում ներգրավված դիմորդների հավաքագրման վրա : Քանի որ ԲՏՃՄ ֆակուլտետների շրջանավարտները փնտրում են բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանի զարգացող տեխնոլոգիական ոլորտում ( իսկ վեր- ջինս , որպես կանոն , ամենաշատն ունի թափուր հաստիքներ ), « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի համար բարդանում է բնագիտամաթեմատիկական առարակների գծով ուսուցիչների համալրումը : Այդ իսկ պատճառով մենք ստեղծեցինք ԲՏՃՄ կրթաթոշակ համալսարանի ավարտական կուրսի ուսանողների համար : Ըստ այդմ , բարձր առաջադիմություն ունեցող վերջին կուրսերի ուսանողները , ովքեր ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո կմիանան մեր ծրագրին , « Դասավանդի՛ր , Հայաստանի » -ի կողմից կստանան կրթաթոշակ երկու կիսամյակի վարձը հոգալու համար ։
Շարունակվող համավարակի պատճառով մենք օգտագործեցինք առցանց և առերես գործիքներ ՝ կադրերի հավաքագրման նպատակներին հասնելու համար : Օրինակ , մենք կազմակերպեցինք վեբինարներ անձնակազմի և Ուսուցիչ-առաջնորդների համար և կադրերի հավաքագրման առերես միջոցառում Մոսկվայում ՝ Ռուսաստանում : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի խորհրդի անդամ Վերոնիկա Զոնաբենդի աջակցությամբ այս միջոցառումը մինչ օրս մեր երբևէ ամենամեծ հավաքն էր Մոսկվայում : Ներկաներից 23-ը դիմեցին մեր Առաջնորդության զարգացման ծրագրին , և նրանցից մեկն այժմ Ուսուցիչառաջնորդ է :
Համաձայն մեր հաշվարկների ՝ վերջին երկու տարիների ընթացքում համալսարանավարտ յուրաքանչյուր 100-ից 1-ը դիմել է մեր ծրագրին ՝ այդպիսով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը դարձնելով Հայաստանում կադրեր հավաքագրող առաջատարներից մեկը :

32 Դասավանդի՛ր , Հայաստան