Կադրերի հավաքագրում
Կրթական հավասարության մեր շարժման հիմնաքարն Ուսուցիչ-առաջնորդներն են , ովքեր տեղափոխվում են գյուղական համայնքներ և , ի թիվս այլ գործողությունների , երկու տարի դասավանդում այնտեղ : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հավաքագրման թիմի գործառույթն է բարձրացնել մեր Առաջնորդության զարգացման ծրագրի մասին իրազեկվածության աստիճանը և խրախուսել նպատակասլաց մասնագետներին կամ համալսարանների շրջանավարտներին դիմելու մեր ծրագրին :
Ուսուցիչ-առաջնորդների մեր յոթերորդ խմբի հավաքագրումը սկսվեցցնցումների և անորոշության պայմաններում : Համաշխարհային համավարակը ընդլայնվում էր , իսկ 2020թ . սեպտեմբերին ՝ մեր հավաքագրման արշավի մեկնար- կից ընդամենը շաբաթներ առաջ , Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Հայաստանի և Արցախի նկատմամբ , որը տևեց 44 օր և թողեց անդառնալի հետևանքներ ։ Տասնյակ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց տները , ունեցանք մոտ 4,000 զոհ , և մեզնից ոչ ոք անմասն չմնաց բռնությունից :
Արդյունքում մենք մոտ մեկ ամսով հետաձգեցինք մեր 2020-2021թթ . հավաքագրման արշավի մեկնարկը ։ Քարոզարշավի մեկնարկից հետո հավաքագրման թիմը ստիպված եղավ աշխատել հեղհեղուկ խաղաղության ու անկայուն քաղաքական դաշտի պայմաններում : Այս ամենով պայմանավորված ՝ « Քո ՛ հերթն է » արշավի կարգախոսը դարձավ խորհրդանշական . այն մեր կոչն էր « ի գործ »՝ հանուն Հայաստանի ապագայի ։ Սա նաև հիշեցում էր այն մասին , որ մեզնից յուրաքանչյուրը հանգուցային դեր կարող է խաղալ կրթական համակարգի բարեփոխման և , ըստ այդմ էլ , մեր երկրի ապագայի կառուցման գործում ։ Այսպիսով , 2021 թվականի գարնանը
Տարեկան հաշվետվություն 2021 31