րանական ձևաչափից անցնի հիմնական կրթական ծրագիր ՝ մեր գործընկեր դպրոցներում ։
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը տարիներ ևեթ աշխատում է մեր հանրակրթական համակարգում կադրերի պակասը լրացնելու ուղղությամբ ՝ ստեղծելով մանկավարժի մասնագիտությունը ձեռք բերելու այլընտրանքային ուղիներ : Առ այսօր միայն բարձրագույն ուսումնական հաստատություններն են տրամադրել հանրակրթական դպրոցներում դասավանդելու համար անհրաժեշտ որակավորում ։ 2021 թվականի վերջին կառավարությունը շրջանառեց և հաստատեց կրթական կազմակերպություններին ՝ ուսուցիչներ պատրաստելու արտոնություն շնորհելու հնարավորությունը : Հիմք ընդունելով այս փաստը ՝ մենք լիահույս ենք , որ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան , որը նոր մասնագետների վերապատրաստման մեր ամենամյա ծրագիրն է , մինչև 2022 թվականի ավարտը կվավերացվի կառավարության կողմից որպես ուսուցիչների պատրաստման հավատարմագրված ծրագիր ՝ շնորհելով 30 ակադեմիական կրեդիտներ :
Ավելին , մենք օգտագործում ենք Հայաստանի ՝ գնալով զարգացող տեխնոլոգիական ոլորտի ներուժը ՝ ազգային կրթական ճգնաժամը հաղթահարելու նպատակով ։ Մեր նոր Tech4Armenia նախաձեռնության միջոցով տեղեկատվական տեխնոլոգիական ( ՏՏ ) ոլորտի մասնագետները կկարողանան շարունակել աշխատել իրենց գործատուների հետ ՝ միաժամանակ դառնալով « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի Ուսուցիչառաջնորդներ : Այս կերպ տեխնոլոգիական ընկերությունները կարող են օգնել բարելավելու աշակերտների ստացած կրթության որակը և զարգացնել նրանց հմտությունները ՝ մասնագիտական կողմնորոշման և հեագայում նաև աշխատաշուկայում ներգրավվելու առումներով :
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը երախտապարտ է բոլոր նրանց , ովքեր դարձել են մեր թիմի անդամ , միացել են մեր աջակիցների ցանցին և գտնվում են մեր դպրոցական համայնքներում ՝ վառելով հարյուրավոր լուսավոր կետեր ամբողջ երկրում ։ Սահմանամերձ համայնքի աշակերտը , իր երեխայի հեռավար ուսուցմանն աջակցել սովորող ծնողը , տարիներ շարունակ թափուր մնացած տեղի համար դիմող Ուսուցիչառաջնորդը , օրենսդրական բարեփոխման վրա աշխատող Շրջանավարտդեսպանը , մեր ծրագիրը համալսարանների ուսանողների շրջանում տարածող հավաքագրման մասնագետը , մեր ծրագրի համար իր դռները բացող
16 Դասավանդի՛ր , Հայաստան