«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 17

15
« Մենք մեր ծրագիրն անվանում ենք առաջնորդության զարգացման ծրագիր , քանի որ չկա ավելի մեծ ներդրում , քան մեր ժողովրդի զարգացումն է ։ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ձգտում է մեր ծրագրի և կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի տրամադրել իր ներուժը բացահայտող գործիքներ ՝ դրանով հանդերձ բացահայտելով մեր համայնքների և մեր երկրի ներուժը »:
Հայաստանն ու Արցախը կանգնած են կրթական ճգնաժամի առջև : Ողջ երկրում ուսուցիչների մեծ սղություն է նկատվում , իսկ ակադեմիական արդյունքներն անկում են ապրում ։ Ներկայումս համակարգում շուրջ 600 թափուր աշխատատեղ կա , իսկ որոշ դպրոցներում տարիներ շարունակ չկան ուսուցիչներ ԲՏՃՄ ( բնագիտություն , տեղեկատվական տեխնոլոգիաներ , ճարտարագիտություն , մաթեմատիկա ) առարկաների դասավանդման համար : Գնալով ավելի ու ավելի քչերն են ընտրում ուսուցչի մասնագիտությունը ։ Չկա տնօրենների համար նախատեսված բարձրագույն կրթական ծրագիր : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք կարծում ենք , որ այս ճգնաժամի լուծումը մարդկային կապիտալի զարգացումն է :
Մենք մեր ծրագիրն անվանում ենք առաջնորդության զարգացման ծրագիր , քանի որ չկա ավելի մեծ ներդրում , քան մեր ժողովրդի զարգացումն է ։ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ձգտում է մեր ծրագրի և կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի տրամադրել իր ներուժը բացահայտող գործիքներ ՝ դրանով հանդերձ բացահայտելով մեր համայնքների և մեր երկրի ներուժը : Երբ յուրաքանչյուր մարդ գիտակցում է կամարտահայտման ազատությունը և զգում է իր կյանքն ու շրջապատը փոխելու սեփական կարողությունը , մենք կարողա- նում ենք ստեղծել այն փոխազդեցությունը , որն անհրաժեշտ է ամբողջ երկրում կրթական համակարգը և կրթության ներազդեցությունը փոխակերպելու համար : Միասին մենք պայքարում ենք Հայաստանում և Արցախում կրթական արդար և հավասար հնարավությունների համար ՝ ջանալով առարկայացնել մեր տեսլականը մինչև 2050 թվականը ։
2021թ . մենք շարունակեցինք մեր սերտ համագործակցությունը ՀՀ կրթության , գիտության , մշակույթի և սպորտի ( ԿԳՄՍ ) նախարարության հետ ՝ միասին նպատակ հետապնդելով ամրապնդելու աշակերտների ստացած կրթության որակը ։ Մոտ մեկ տասնամյակ է , ինչ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ջատագովում և խրախուսում է անցումն առ հստակ կրթական վերջնարդյունքների , կարողունակությունների վրա հիմնված , ինչպես նաև իրական աշխարհում գիտելիքի պրակտիկ կիրառությանը միտված ծրագրահեն ուսումնառություն ։ 2021թ . ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես այս տարրերն էլ ներառեց հանրակրթական պետական չափորոշում ։ Այս փոփոխության շրջանակում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը բանակցում է նախարարության հետ , որպեսզի մեր գործընկեր դպրոցներում Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մոդելը , որը նախագծային ուսուցման եզակի մոտեցում է , արտադասա-
Տարեկան հաշվետվություն 2021

15