«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 144

142 Դասավանդի՛ր , Հայաստան
ընձեռելով շփվելու , սովորելու և տոնելու մեր հավաքական ձեռքբերումները : 2021թ . հոկտեմբերին կայացած ութերորդ ամենամյա համաշխարհային համաժողովի ընթացքում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի « Սերունդ » ծրագիրն ընտրվեց որպես ցանցի բեկումնային առաջընթաց գրանցած ծրագիր ՝ ի պատիվ այն գործընկերների , ովքեր առաջինը ներմուծեցին այդ հեղափոխական նորարարությունը ։ Այն ցանցի գործընկերների համար կարող է ծառայել որպես օրինակելի մոդել : Բացի այդ , մենք մեր « Կայծ » սոցիալական նորարարությունների ինկուբատորը ներկայացրել ենք « Երբ դպրոցն առաջացնում է սոցիալական փոփոխություն . դպրոցական առաջնորդության ապագան » խորագրով պանելային քննարկմանը :
Բացի այդ , Teach For All ցանցը դրամահավաքների միջոցով աջակցում է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ին ՝ ընդլայնման և զարգացման նպատակով : Կազմակերպությունը հանդես է գալիս որպես բազմաթիվ միջազգային դրամաշնորհների ենթադրամաշնորհատու , ինչպես օրինակ օժանդակելով մեր վերջին անանուն բարերի հարցում և ստեղծելով « Don ’ t Stop Learning » ֆոնդը , որի նպատակն է աջակցել և խթանել ուսուցումանը համաճարակի պայմաններում : Գերմանական DHL կազմակերպության հետ Teach For All ցանցի համագործակցության շնորհիվ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ստացել ենք մոտ 100,000 ԱՄՆ դոլար ՝ « Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության » ներդրմանն աջակցելու համար :
« Ես այնքան ոգեշնչված եմ « Դասավանդիր , Հայաստան » -ի աշխատանքով , որը նպաստում է Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության կենսունակությանը ՝ ներդրում անելով երիտասարդների ամբողջական զարգացման մեջ ։ Նման համակարգային մոտեցումը ներազդում է այսօրվա աշակերտների ու ապագա սերունդների վրա , և ես չեմ պատկերացնում այլ ՝ ավելի կարևոր ներդրում Հայաստանի ապագայում , քան ՝ կրթությունը »։
Վենդի Քոփ Teach For All ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն , « Դասավանդիր , Հայաստան » -ի Հոգաբարձուների խորհրդի անդամ

142 Դասավանդի՛ր , Հայաստան