Teach For All
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը Teach For All համաշխարհային ցանցի անդամ է , որը բաղկացած է 61 անկախ ղեկավարվող և ֆինանսավորվող գործընկեր կազմակերպություններից , որոնք ձգտում են զսպել կրթական անհավասարությանը : Յոթ տարի առաջ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը դարձավ այս ցանցի մի մասը ՝ շարունակելով աճել ՝ շնորհիվ ցանցի շարունակական աջակցության : Teach For All-ի շնորհիվ մենք տեսնում ենք արդար և հավասար կրթական հնարավորությունների ջատագովառաջնորդների զարգացող շարժում Հայաստանում , Արցախում և ամբողջ աշխարհում :
Ողջ տարվա ընթացքում Teach For All ցանցը իր գործընկերներին տրամադրում է հարթակներ ՝ գիտելիքների փոխանակման և միջազգային համագործակցության համար : Կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի համար հասանելի են գործընկերային ցանցի ուսումնական տիրույթներ ։ Տարբեր երկրների գործընկերների միասնական համայնքի հետ պարբերաբար կազմակերպվում են առցանց հանդիպումներ և քննարկումներ արդիական թեմաներով , ինչպիսիք են ՝ սոցիալական նորա- րարությունը , դրամահավաքը , մարդկային ռեսուրսների հավաքագրումը , մարքեթինգը և բրենդինգը : Այս կապն ու ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունեցան համաճարակին և արցախյան պատերազմի հետևանքներին արձագանքելու համատեքստում ։ Մասնավորապես , Teach For All ցանցի օժանդակության և հատուկ վերապատրաստումների շնորհիվ մենք հնարավորություն ստացանք իրականացնելու մեր « Արտակարգ իրավիճակում կրթություն » ծրագիրը և աջակցել Հայաստանում և Արցախում հակամարտության հետևանքով տեղահանված աշակերտներին :
Ամեն տարի Teach For All ցանցը կազմակերպում է « Համաշխարհային համաժողով », որը համախմբում է ցանցի անդամներին ՝ նրանց հնարավրություն
Տարեկան հաշվետվություն 2021 141