ՏԵՍԼԱԿԱՆ
Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան ու Արցախ , որտեղ բոլոր երեխաները , անկախ իրենց սոցիալ-տնտեսական իրավիճակից , կունենան հնարավորություն բացահայտելու իրենց ողջ ներուժը գերազանց կրթության միջոցով :
ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԵՐ ԸՆԿԱԼՈՒՄԸ
Հայաստանի բնակչության կեսից ավելին այժմ ապրում է Երևանում և մերձակայքում , իսկ երկրի ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքի կենտրոնում ։ Հայաստանում և Արցախում գյուղերը դատարկվում են հնարավորությունների բացակայության պատճառով ։ Այդուհանդերձ , մենք հավատում ենք , որ իրավիճակը հնարավոր է փոխել , և մեր աշակերտները կարող են դառնալ այդ փոխակերպման առաջամարտիկները :
12 Դասավանդի՛ր , Հայաստան