«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Seite 13

11
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Առագաստ » -ի մասին
1 Նորարարություն և գերազանցություն . համակարգային լայնածավալ փոխակերման և կրթության միջոցով երկրի ներուժը բացահայտելու համար մենք տեղական մակարդակում նորարարական նախագծեր իրականացնելիս պետք է կիրառենք համաշխարհային ամենաբարձր չափանիշները ։
2 Վճռականություն և հաստատակամություն . համակարգային լայնածավալ փոխակերպման հասնելու համար մենք պետք է « հանդգնենք » մեծ երազանքներ ունենալ . հավատալով մեր հավաքական ներուժին ՝ անհրաժեշտ է սահմանել համարձակ նպատակներ և ձգտել հաղթահարելու խոչընդոտները նպատակասլացության և անձնանվեր ջանքերի միջոցով :
3 Կարեկցանք և համայնքային զարգացում . մենք դրսևորում ենք հոգատարություն , լսում դիմացինին , ջանում զարգացնել մեր հուզական բանականությունը և հավաքական առաջնորդության միջոցով կերտում ենքավելի լավ ապագա ՝ մեր համայնքների հետ միասին ։
4 Ուսումնառություն և զարգացում . մենք ձգտում ենք շարունակական կատարելագործման և ուսումնառության ՝ ներհայեցողության , ռեֆլեքսիաների , հետազոտելու և վերլուծելու համալիր շրջափուլերի միջոցով ՝ նպատակադրվելով առավելագույնս բացահայտել մեր ներուժը ։
5 Ամբողջականություն և պարկեշտություն . մենք գիտակցում ենք , որ ունենք սահմանափակ կարողություններ , ընդունում ենք մեր սխալները , վերջիններից դասեր քաղում ու ձգտում համադրել մեր շրջապատի մարդկանց ուժեղ կողմերը հանուն ընդհանուր բարիքի ՝ պարտավորվելով հաղթահարել խոչընդոտները և ջանալով հանդես գալ պատշաճ գործողություններով ։
Ի լրումն հիմնարար արժեքների վերանայմանը ՝ մենք միասին աշխատել ենք կազմակերպության երկարաժամկետ ռազմավարությունը ՝ « Առագաստ » -ը , կատարելագործելու ուղղությամբ : Մեր « Առագաստ » -ը նպատակների և մեր զարգացման մասին կանխատեսումների ամբողջություն է ։ Այն նպատակ ունի աջակցելու կազմակերպության ռազմավարական զարգացմանը և 2050թ . մեր Խոստման կատարմանը :
Տարեկան հաշվետվություն 2021

11