Էջերը համալրված էին նախագծերի նկարագրություններով և աշակերտների կողմից պատրաստված տեսանյութերով :
Մինչև 2022թ . հունվար « Առատաձեռնության երեքշաբթի » արշավը ապահովեց 39,000 ԱՄՆ դոլար 98 աշակերտական ծրագրերի համար : Ընդհանուր առմամբ , արշավը ստացել է մոտ 1000 նվիրատվություն ավելի քան 25 երկրներից ՝ ծածկելով մեր նպատակի 96 % -ը ։ Նվի- րաբերությունների ճնշող մեծամասնությունն ստացվեց Հայաստանի և Արցախի համայնքներից : Մեր վերջնարդյունքում ներառված է նաև 7,500 ԱՄՆ դոլար , որը հատկացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից : Արշավի արդյունքում ֆինանսավորում ստացած աշակերտների առաջնորդած համայնքային նորարարական ծրագրերը կիրականացվեն մինչև 2022 թվականի հունիսը :
« Հայաստանի ամենաառատ բնական ռեսուրսը գիտելիքն է , ու մեզ հենց դա է պետք ։ Ամեն կրթված ՝ հատկապես ԲՏՃՄ ոլորտում ներգրավված երեխայի դեպքում հզոր Հայաստան կառուցելու ներուժը ևս մի քայլով մեծանում է ։ Պատկերացրեք հիմա , թե ինչպես են գաղափարներ փոխանակում ու ծրագրեր կառուցում հարյուր հազարավոր որակյալ կրթություն ստացած հայ երեխաներ ։ Դա ստեղծում է թռչող անիվի զորեղ էֆեկտ , որը կարող է Հայաստանը դարձնել հարուստ պետություն ։ Հարուստ պետությունը կարող է նախադրյալներ ստեղծել անվտանգ պետության համար ։
Հայ երեխաներին կրթելու ջանքերը պետք է հիմնված լինեն բարձր չափանիշների վրա , լինեն բազմավեկտոր ու ուղղվեն բոլոր երեխաներին ՝ անկախ իրենց գտնվելու վայրից կամ միջոցներից ։ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը փորձում է լուծել այս մարտահրավերները մի շարք նախաձեռնությունների միջոցով ։ Դրանց շարքում են « Tech4Armenia » -ն և հանրակրթության համակարգում ներսից տարվող բարեփոխումները ։ Բարձրորակ ԲՏՃՄ կրթություն ապահովելն ու այն բոլորին հասանելի դարձնելը լավագույն ներդրումն է »։
Էլի Աքիլյան « Դասավանդի՛ր , Հայաստանի » բարերար , KingsIsle Entertainment ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր
Տարեկան հաշվետվություն 2021
107