բերել « Դասավանդի՛ր Հայաստան » -ին ՝ ամանորյա տոներից հետո : Հավաքագրված գումարին և այլ մանրամասենրին մենք կանդրադառնանք մեր մյուս տարվա հաշվետվության մեջ , քանի որ հովանավորչության մեկնարկը նախատեսվում է 2022թ . սեպտեմբերին ։
2021թ . քրաուդֆանդինգը մեր դրամահավաքի ռազմավարության կարևոր մասն էր : Մեր « Թվային ուսապարկ » արշավի միջոցով ամռանը մենք հավաքագրեցինք անհրաժեշտ գումար ՝ Սյունիքի մարզի մեր նոր դասարանների համար պլանշետներ գնելու համար ։ Նոյեմբերին մեկնարկեցինք մեր « Մեծ գործ անող փոքրերը » արշավը ՝ « Առա- տաձեռնության երեքշաբթի » -ին ընդառաջ : Միացյալ Նահանգներում սա բարեգործության ազգային օր է , ըստ այդմ , մեր արշավը մեկնարկեց նոյեմբերի վերջին և շարունակվեց մինչև հունվարի 6-ը ՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող սուրբ ծննդյան օրը : Արշավի նպատակն էր միջոցներ հայթայթել յոթերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդների աջակցությամբ նախագծված աշակերտների առաջնորդած նորարարական ծրագրերի համար ՝ յուրաքանչյուրը մոտ 400 ԱՄՆ դոլարի բյուջեով : Յուրաքանչյուր Ուսուցիչ-առաջնորդ իրենց աշակերտների առաջնորդած նորարարական ծրագրի մասին էջ էր ստեղծել « Classy » առցանց դրամահավաքի հարթակում :
106 Դասավանդի՛ր , Հայաստան