Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 139
կարգադրիչին հայտնել իր հրամանը. հյուրերին ընդունել
արքայավայել։
Կառքում նրանց լսող չկար, և կարող էին հույժ կարևոր
գործերից խոսել։ Տրայանոսը վրդովված էր Տարսոնում տիրող
իրավիճակից. ինքն ամեն ինչ անում է իր երկրի ու կայսեր
անունը բարձր պահելու համար, բայց ահա որոշ
խորհրդականներ, ովքեր ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ էլ
տեղյակ են Ասիայի սովորույթներից, կատարյալ շփոթ են
ստեղծել պալատում, կայսեր մոտ աղավաղում են
Հայաստանում և շուրջը տիրող վիճակը։ Նա հայտնեց, թե
կայսերը խնդրագիր է ուղարկել իրեն մի կարճ ժամանակով
Տարսոն հրավիրել՝ իրականությունը ներկայացնելու համար։
Պատասխան դեռ չի ստացել։
Պապն ասաց, թե կաջակցի նրան կարելվույն չափ։ Տրայանոսը
շնորհակալ եղավ, ապա հետաքրքրվեց Աղվանների երկրի
վիճակով. նրան լուրեր էին հասել հյուսիսային ժողովուրդների
հնարավոր միավորման մասին։ Եթե դա իրականանար, ու
նրանք որոշեին շարժվել դեպի արևմուտք, ապա դա Շապուհի
օգտին կլիներ։ Արքան նրան հայտնեց, որ Ճորապահակից նոր է
լրաբեր եկել, ով հայտնել է, թե հյուսիսի ժողուրդները
միավորվում են Շապուհի հնարավոր հարձակումներին
դիմակայելու համար, այնպես որ անհանգստանալու կարիք
չկա։ Այս լուրը հանգստացրեց Տրայանոսին, ու նա, ռազմական
գործերը մի կողմ թողնելով, սկսեց խոսել նոր ստացած իր
ձիերից։
Հռոմեական զորակայանի մուտքը հսկող տապարակիր
վիգիլները ձգվեցին ու պատվի առան եկվորներին։ Ներս
անցնելով դարպասից՝ կառքը հեծյալ ուղեկիցներով հանդերձ
խորացավ նոճիների ու մշտադալար ճյուղերը նազելիորեն
փռած արմավենիների կանոնավոր շարքերով զարդարված
ընդարձակ պարտեզի մեջ, ուր սիրամարգեր էին ղունղունում՝
երկար, կախ ընկած ագիներով սրբելով ծառուղիների խճազարդ
հատակի փոշին։ Դեղնապոչ ինչ-որ թռչուններ էին ոստոստում