Արծրուն Պեպանյանի գրքեր ԱՆԿՈՒՄ, ԹԵ ՎԵՐԵԼՔ | Page 34

վերափոխման չեն գնա, կոչնչացվեն մարդ-աստվածների կողմից կամ համարվելով աղբ, անասուն` կօգտագործվեն նրանց կողմից որպես բանող ուժ: Իսկ այն ժողովուրդը, որը կապահովի իր վերափոխումը, մարդ-աստվածների կողմից կընկալվի որպես կրտսեր եղբայր ու կընդունվի նրանց կողմից:
Եվ այսպես` գտնվեց գերխնդիրը. որպեսզի գերմանական ժողովուրդը խուսափի ոչնչացումից և լուսավոր ապագա ունենա, հարկադրված է հասնել վերափոխման, դառնալ կատարյալ և, ամենակարևորը, ամեն կերպ նպաստել աստվածային կարողությամբ գերմարդու ի հայտ գալուն: Իսկ դա կարելի էր անել գերմարդու համար անհրաժեշտ կենսատարածք ապահովելու նպատակով գրավելով հնագույն արիական տարածքները` Արևելյան Եվրոպան, Թուրքմենստանը, Պամիրը, Գոբին և Տիբեթը: Նրանք հավատացնում էին, որ եթե գերմանական ազգը կատարի այդ միսիան, ապա բարի վերաբերմունքի կարժանանա գերմարդու կողմից և տեղ կունենա վերափոխված աշխարհում:
Իտալական տարբերակ
Իտալական ժողովրդի անցյալը մեր պատմությանը բավականաչափ նման է: Հռոմեական կայսրության անկումից հետո մինչ Գարիբալդի նրանք զուրկ էին եղել միասնական պետությունից և այդ ավելի քան հազար տարիները որոշակի բացասական գծեր էին առաջացրել 20-րդ դարասկզբի իտալական ժողովրդի մեջ: Բացասական այդ երևույթներից էր ինդիվիդուալիզմը, որը խանգարիչ ազդեցություն էր ունենում
34